00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն լուծեց պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի հարցը

© Sputnik / Asatur YesayantsԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
ԱԺ
Բաժանորդագրվել
«Հայաստան» խմբակցությունը կա՛մ պետք է նոր թեկնածու առաջադրի, կա՛մ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը կանցնի խորհրդարանական մեծամասնությանը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի հերթական նիստում այսօր, ըստ էության, լուծվեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության չարչրկված հարցը։
ԱԺ մեծամասնությունը 68 կողմ ձայնով միաձայն հավանություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած նախագծին։
Դրանով սահմանվում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի չընտրվելու դեպքում թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է նոր թեկնածու առաջադրի։ Հակառակ դեպքում այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է մեծամասնություն ներկայացնող քաղաքական ուժին։
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյա նիստերը և մեկնում են Արցախ, Տավուշ, Սյունիք ու Գեղարքունիք` զբաղվելու երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծմամբ։
Հետևաբար ԱԺ կանոնակարգով ընդդիմությանը հատկացված պաշտոնին վերաբերող որոշումն ընդունվեց առանց նրանց։
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին։
Հանձնաժողովի` դեկտեմբերի 14-ի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։ Մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 21-ին, Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել, բայց իրենք բարի կամք են դրսևորում` ընդդիմությանը նորից հնարավորություն տալով կոնսենսուսի գալ իշխող ուժի հետ ու նոր թեկնածու առաջադրել։ «Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասել էր նա։
Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարել է, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում է ԱԺ Կանոնակարգ օրենքին, որով հանձնաժողովի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։
Լրահոս
0