https://armeniasputnik.am/20220412/rusastany-chi-patrastvum-mekusanal-putin-40811537.html
Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին
Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին
Պուտինը նշել է, որ 2014 թվականին առաջին պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ ռուսական գյուղատնտեսությունը դարձել է բարձր տեխնոլոգիական, և զգալիորեն աճել է... 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T15:59+0400
2022-04-12T15:59+0400
2022-04-12T16:01+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38729191_0:62:1600:962_1920x0_80_0_0_7eddf0499f942eeea1d958bc5e77479c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ, և ժամանակակից աշխարհում իրենց չի կարելի խիստ մեկուսացնել:ՌԴ նախագահը նշել է, որ 1961 թվականին ԽՍՀՄ-ը տեխնոլոգիական առումով գտնվում էր լիակատար մեկուսացման մեջ, այն ժամանակ պատժամիջոցները համատարած էին։ Այնուամենայնիվ, Խորհրդային Միությունն առաջինն է գործարկել Երկրի արհեստական արբանյակը, առաջին տիեզերագնացը ռուս է, տիեզերական կայանի առաջին թռիչքը դեպի Լուսին` նույնպես ռուսն է կատարել։Այնպես որ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը կշարունակի աշխատել այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են համագործակցել:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31–ին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1–ից սկսած` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0f/38729191_0:0:1515:1136_1920x0_80_0_0_f9682c09bda4680bf112c4110ed7d8bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
վլադիմիր պուտին, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին
15:59 12.04.2022 (Թարմացված է: 16:01 12.04.2022) Պուտինը նշել է, որ 2014 թվականին առաջին պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ ռուսական գյուղատնտեսությունը դարձել է բարձր տեխնոլոգիական, և զգալիորեն աճել է արտահանման ծավալը:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ, և ժամանակակից աշխարհում իրենց չի կարելի խիստ մեկուսացնել:
«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ, իսկ ժամանակակից աշխարհում որևէ մեկին խիստ մեկուսացնելն ընդհանրապես անհնար է։ Ռուսաստանի նման հսկայական երկրի դեպքում հաստատ անհնար է»,- «Վոստոչնայա» տիեզերակայանի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ 1961 թվականին ԽՍՀՄ-ը տեխնոլոգիական առումով գտնվում էր լիակատար մեկուսացման մեջ, այն ժամանակ պատժամիջոցները համատարած էին։ Այնուամենայնիվ, Խորհրդային Միությունն առաջինն է գործարկել Երկրի արհեստական արբանյակը, առաջին տիեզերագնացը ռուս է, տիեզերական կայանի առաջին թռիչքը դեպի Լուսին` նույնպես ռուսն է կատարել։
«Մենք ամեն ինչ արել ենք լիակատար տեխնոլոգիական մեկուսացման պայմաններում, հասել ենք նման մեծ հաջողությունների»,- ասել է նա:
Այնպես որ, Պուտինի խոսքով, Ռուսաստանը կշարունակի աշխատել այն գործընկերների հետ, որոնք ցանկանում են համագործակցել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31–ին
հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1–ից սկսած` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։