00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանն ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանը չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու և դավաճանության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է։ Այս մասին այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են և հուղարկավորվել 2021թ–ին։ Գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են մեր պետական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը` ինչու այսպես եղավ»,– ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ այդ հարցի պատասխանը ինքը պիտի տա ու ի սկզբանե ընդունել է իր մեղքն ու պատասխանատվությունը պատերազմի ու պարտության համար։ Բայց չի ընդունում ընդդիմության` իրեն հասցեագրած մեղադրանքները` 2020թ–ի նոյեմբերի 9-ից հետո հողերը հանձնելու ու հանձնելու ու դավաճանության մեջ։
«Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ չհանձնելու մեջ։ Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրանում։ Մեղավոր եմ, որ 2018-19թթ–ին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ հայտարարել, որ մեր բոլոր, կրկնում եմ` բոլոր հեռու ու մոտ բարեկամները մեզանից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Արցախից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ առաջարկվող բոլոր լուծումներն ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, ու միջազգային հանրությունը դիվանագիտորեն ակնարկել է, որ ցանկացած լուծման դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ վերջինն ընդունի։
Եվրամիությունը ընդունել է «հետկոնֆլիկտային իրողությունները». Իլհամ Ալիև
Վարչապետը նաև նշեց, որ երբ ծանոթացել է բանակցային փաստաթղթերին, համոզվել է, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցրել` ասելով, որ Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական էին ու անընդունելի հայկական կողմի համար։
Փաշինյանը շեշտեց, որ համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ամենևին չէր չափազանցրել` ասելով, որ Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր ևս ունի։
Լրահոս
0