00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլնովախայի մերձակայքում գտնվող վանքում ավելի քան 400 խաղաղ բնակիչ է մնացել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Միխայիլ Միզինցև
Բաժանորդագրվել
Ուկրաինայի իշխանությունները Խարկովում ազգայնականների երեք նոր գումարտակ են ձևավորում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինացի նեոնացիստները 450 խաղաղ բնակչի են արգելափակել ԴԺՀ–ի Վոլնովախայի շրջանի Նիկոլսկոյե գյուղում գտնվող Նիկոլո–Վասիլևյան վանքում։
«Արգելափակվածների թվում կան երեխաներ, կանայք, ծերեր, քաղցկեղով հիվանդներ և ինսուլինից կախում ունեցողներ, ծանր հիվանդներ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին», – ասել է նա։
Նա հավելել է, որ վանքն ու դեպի վանքը տանող միակ ճանապարհն անդադար գնդակոծվում է ականանետներից և խոշոր տրամաչափի գնդացիրներից, կան սպանվածներ և վիրավորներ։ Գեներալի խոսքով` անհնար է կենսական կարևորություն ունեցող դեղորայք, սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր հասցնել վանք ու տարհանել մարդկանց։
Միզինցևի խոսքով` Ուկրաինայի իշխանությունները Խարկովում ազգայնականների երեք նոր գումարտակ են ձևավորում։
«Խարկովում ավարտվում է ազգայնականների երեք նոր գումարտակների («Սլաբոժանշչինա», «Խարկովշչինա-1» և «Խարկովշչինա-2») ձևավորումը, որոնք համալրվել են Ալեքսեևսկայում և 43-րդ ուղղիչ գաղութում ծանր և առանձնակի ծանր հանցանքի համար պատիժ կրող բանտարկյալներով», – ասել է գեներալը։
Նա նշել է, որ այդ գումարտակները մի քանի խնդիր ունեն` հարավային կողմից արգելափակել Խարկովը և կանխել տեղի բնակչության ելքը, ինչպես նաև ոչնչանել Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները, եթե փորձեն նահանջել կամ գերի հանձնվել։
Միզինցևը հայտնել է նաև, որ ուկրաինական ազգայնականները 11 երկրից 6.2 հազար պատանդ են պահում։ Բացի այդ, ուկրաինական նավահանգիստներում շարունակվում են արգելափակված մնալ 18 երկրի 76 օտարերկրյա նավ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49-րդ օրը։
Լրահոս
0