00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը կտոր-կտոր հանձնելու ենք. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Աժ Կառավարության ծրագրի 2021թ․ կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ (13 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996թ-ից։ Իսկ 2020-ին առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը բանակցային սեղանին եղել է 1996թ-ից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ելույթում ներկայացնելով ԼՂ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ։
Նրա խոսքով` 1997թ-ից նախատեսվում էր հարցը բաժանել մի քանի մասերի` սկզբում Ղարաբաղի հարց, հետո խաղաղության պայմանագիր։
«2018թ-ի փաթեթով էլ է այդպես. 2016թ-ի փաթեթով էլ է այդպես։ Այդ փաթեթի մեջ շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում է կառավարությունների միջև խաղաղության բանակցություններ։ Հիմա շատ կարևոր մի արձանագրում` ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանբ։ Այստեղ է, որ այդ «ԼՂ ներկայացուցիչներ» ասելով` նկատի էր առնվելու ԼՂ հայեր ու ԼՂ ադրբեջանցիներ։ Եվ այդ կարգավորման առաջարկով` ԼՂ ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ ու որևէ կարգավորում չէր լինելու` մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996թ-ից սեղանի շուրջ է եղել։ Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէ՞ր հանձնելու` պատերազմ էր սկսվելու»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ ասվածը վերաբերում է ոչ միայն Շուշիին, այլև ԼՂ տարածքի մի մասին։

«Եվ մեզ այսօր ասում են` Ղարաբաղը հանձնեցին կամ հանձնում են, կամ ուզում են հանձնեն։ Եթե մենք Ղարաբաղն ուզեինք հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք,- հայտարարեց Փաշինյանը,- մեզ ասում են` Շուշին հանձնել եք։ Ո՛չ, պատերազմը Շուշիի համար է եղել։ Մեզ ասում են` կանգնեցնեիք պատերազմը։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իշխանությունն իրականում պատերազմել է ոչ թե տարածքներ հանձնելու, այլ հակառակը` չհանձնելու համար։
«Եթե մենք այլ ճանապարհով գնանք, մենք Ղարաբաղը հանձնելու ենք։ Փառուխի դեպքերը ձեզ օրինակ` կտոր-կտոր»,- ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0