00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս մոտեցմամբ մեզ զրկում են մոտիվացիայից. ըմբիշները բողոքում են, ԿԳՄՍՆ-ն` պատասխանում

© Sputnik / Asatur YesayantsԸմբշամարտ. Օլիմպիադա. Տոկիո. Արսեն Հարությունյան
Ըմբշամարտ. Օլիմպիադա. Տոկիո. Արսեն Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Ըմբշամարտ. Օլիմպիադա. Տոկիո. Արսեն Հարությունյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը միշտ առանձնացել է իր նվաճած մեդալների հավաքածուով։ Հունահռոմեական և ազատ ոճի հայաստանցի ըմբիշները եղել են ու կան հաղթողի հիմնական հավակնորդներ։ Բայց ամեն ինչ այնքան էլ հարթ չէ այս մարզաձևում, ինչպես երևում է առաջին հայացքից։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանի` օրերս «Ֆեյսբուքում» արած հրապարակումից հետո աղմուկ բարձրացավ և հանրությանը հայտնի դարձավ, որ հայ ըմբշամարտիկները շատ լուրջ խնդիրների առջև են կանգնած։
Հայտնել էինք, որ 2019 և 2022 թվականների Եվրոպայի ըմբշամարտի չեմպիոն Արսեն Հարությունյանն ահազանգել էր, որ ոլորտում ցածր վարձատրության պատճառով շատերը կարիերան կիսատ են թողնում` փորձելով այլ աշխատանք գտնել։

22 տարեկանում ազատ ոճի ըմբշամարտում արդեն երկու անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արսեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ իր համբերության բաժակը լցվել է, ու ինքը չի կարող այլևս լռել։ «Ինչո՞ւ պետք է ես իմ անձնական միջոցներով բուժեմ իմ վնասվածքը, ինչո՞ւ պետք է ես գնեմ վիտամինները, մտածեմ մարզահագուստիս մասին։ Վերջապես, ինչո՞ւ մենք նորմալ աշխատավարձ չենք ստանում։ Մրցումներին նախապատրաստվելու ժամանակ մարզիկը միայն պետք է մտածի լավ մարզվելու ու հաղթելու մասին։ Բայց մենք մեր մարզիչների հետ ստիպված ենք մտածել ամեն ինչի մասին»,- ասում է մարզիկը` հիշեցնելով, որ ըմբշամարտիկները ընտանիքներ ունեն, պետք է մտածեն նաև ընտանիք պահելու մասին։ Բայց շատերը չնչին գումարներ են ստանում, որոնցով ոչ մի հարց հնարավոր չէ լուծել։

Հունահռոմեական ոճի Եվրոպայի նախկին չեմպիոն ու 2022-ին Բուդապեշտում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճած Գևորգ Ղարիբյանը պատմում է, որ Եվրոպայի առաջնության էր մեկնել արմունկի լիարժեք չապաքինված վնասվածքով։ «Իսկ ապաքինվելու մասին միայն ես եմ մտածում։ Բացի այդ, ներկայիս մոտեցմամբ մեզ զրկում են մոտիվացիայից։ Ես պետք է Եվրոպայի չեմպիոն դառնամ, որ հունվարից 100 հազար դրամ ստանամ։ Իհարկե, դա մեծ գումար չէ։ Իսկ ի՞նչ անեմ մինչև հունվար։ Մենք պրոֆեսիոնալ մարզիկներ ենք, ու մեր գործն ըմբշամարտն է»,- պատմում է Ղարիբյանը։ Նա հավելում է, որ նույնիսկ միանման մարզահագուստ չունեն հավաքականում ու բոլորից տարբերվում են տարբեր հագուստներ կրելով ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն էլ մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով մարզահագուստի թեմային, ասաց, որ ոչ թե մարզահագուստ չեն տալիս, այլ այնպիսի որակի մարզահագուստ են տալիս, որ հագնելն ամոթ է. «Անորակ, անճաշակ։ Ճիշտ է, միշտ չէ, որ տվել են, բայց երբ էլ տվել են հագնելու բան չի եղել»,- ասում է Չալյանը։ Նա պատմում է, որ արդեն 6 տարի է` մեջքի վնասվածք ունի ու, նույնքան ժամանակ է, ինչ ինքն իր միոջոցներով է բուժում ստանում։
Հայաստանի ըմբշամարտիկները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում
Երբ 2017 թվականին հայտնի ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը դադարեցրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հովանավորչությունը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ըմբշամարտի հավաքականի թիմերի հետ կապված բոլոր ծախսերը վերցնում է իր վրա։ Ընդ որում, հարկ է նշել, որ մինչև Սամվել Կարապետյանի հովանավորելը, կրկին Ծառուկյանն էր հոգում ըմբշամարտիկների ծախսերը։ Հայ ըմբիշները, ինչպես միշտ, յուրաքանչյուր մրցումներում մեդալներ էին վաստակում, ու օդանավակայանում նրանց դիմավորողների թիվը գնալով շատանում էր։ Բայց դիմավորողների ու երկրպագուների թվի աճին զուգընթաց, Հայաստանում նվազում է հենց ըմբշամարտով զբաղվել ցանկացողների թիվը։

Հունահռոմեական և ազատ ոճի հավաքական թիմերի մարզիչները բազմիցս բարձրաձայնել են, որ Հայաստանի առաջնության մասնակից ըմբիշների թիվը շատ փոքր է, հետևաբար, ընտրության հարցում էլ մարզիչներն արդեն զրկված են լայն հնարավորությունից։ Կոչեր էին հնչում ըմբշամարտի մասսայականացումը զարգացնելու կամ մեծացնելու համար։ Փորձեր էին կատարվում հասկանալու, թե ինչու դեռահասները չեն գնում ըմբշամարտով զբաղվելու։ Ըմբշամարտով զբաղվելու հիմանական դրդապատճառն, իհարկե, հայ ըմբիշների նվաճումների հարուստ պատմությունն է։ Բայց ներկայում ըմբիշները շատ լուրջ խնդիրների առջև են կանգնած, ինչն էլ վանում է պատանիներին։

Մինչ նյութը պատրաստվում էր, ՀՀ ԿԳՄՍ-ն պատասխանեց Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշների՝ վերջին շրջանում բարձրաձայնած հարցերին և ներկայացրեց տվյալներ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:
Ըստ այդմ` ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:
Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:
Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:
Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:
2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, նախարարությունից նշել են, որ մարզիկների բուժզննումը և վնասվածքների բուժումն ապահովում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:

Նախարարության պարզաբանմանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը։
«ԿԳՄՍՆ-ի տված «պարզաբանման» մեջ ներկայացված գումարները մենք ստացել ենք 2020թ. Հարությունյանի (նախարար) և Թամրազյանի (փոխնախարար) առաջարկով կառավարության ընդունած 1468- N որոշման հիման վրա: Այդ որոշման ժամկետը լրացել է 2021թ. դեկտեմբերին, ինչի մասին էլ մենք բարձրաձայնում ենք։ Ամո՛թ է»,- գրել է նա։
«Նշենք, որ ՀՀ կառավարությունը ըմբշամարտի հավաքականին տարեկան հատկացնում է 338 միլիոն դրամ։ Բայց եկեք գնահատենք ըմբշամարտը որպես բիզնես։ Չէ՞ որ շահույթ ստանալու համար ներդրումներ են հարկավոր։ Իսկ այս կարգի «բիզնեսի» շահույթը մեր պետության մարզական պատիվն է, մարզիկների հետ հավասարապես կիսած փառքը։
Լրահոս
0