Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

© Photo : press office of the President of ARԱրայիկ Հարությունյանն հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ
Արայիկ Հարությունյանն հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Արայիկ Հարությունյանն հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի նախագահը շեշտել է, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնիշխան կյանքի ապահովումը:
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հարությունյանը լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, մանրամասն անդրադարձել հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին:
Արցախի նախագահները հանդիպել են
Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել, նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։
Ադրբեջանի կազմում Արցախը ունի ընդամենը մեկ ապագա` ցեղասպանություն. Դավիթ Բաբայան
Լրահոս
0