00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն հանձնաժողովների անդամներ է ընտրում. ընդդիմության թեկնածուի ընտրությունը հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsԱԺ
ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
ԱԺ
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահը հայտնեց, որ ՄՊՀ անդամի թեկնածու են առաջադրել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, բայց ընդդիմության թեկնածուին ներկայացնող չեղավ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին ներկայացրել է Սեդա Շահինյանի թեկնածությունը։
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով թեկնածուին, ասաց, որ նա 2004-08թթ-ին աշխատել է ՀԾԿՀ–ում որպես իրավաբանական ու լիցենզավորման վարչության ավագ մասնագետ, 2008-13թթ-ին` գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ, վարչության պետ, իսկ 2019թ-ին 3 տարի ժամկետով նշանակվել է հանձնաժողովի անդամ։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) անդամի պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է 3 տարի առաջ այդ պաշտոնում նշանակված Տիգրան Մարկոսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է ս.թ. մայիսի 13-ին։
Անդրեասյանը ներկայացրեց նաև նրան` նշելով, որ Մարկոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատել է արդարադատության նախարարությունում «Արդշինբանկում»։ Նա փաստաբանների պալատի անդամ է, դասավանդել է փաստաբանական դպրոցում ու արդարադատության ակադեմիայում։ Գիտական աշխատությունների հեղինակ է։
ՄՊՀ անդամի թափուր տեղի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ նա մասնագիտությամբ ֆիզիկոս է, ունի գործարար մագիստրոսի կոչում, աշխատել է ՄԱԿ-ի ու ՀԲ-ի հայաստանյան գրասենյակներում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում, «ԱրմենՏել» ՓԲԸ-ում, IDEA հիմնադրամում և այլն։
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ ռուբեն Ռուբինյնաը հայտնեց, որ ՄՊՀ անդամի թեկնածու են առաջադրել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

«Թեկնածուին ներկայացնելու համար ձայնը պետք է տրվեր պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որը սակայն դահլիճում չէ, և այս դեպքում գործում է ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածը, ըստ որի` հարցի քննարկումը հետաձգվում է»,- հայտարարեց Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմության թեկնածուն Անահիտ Սարգսյանն է, որը 2010թ-ից եղել է ՏՄՊՊՀ նախագահի օգնական, խորհրդական, աշխատակազմի ղեկավար, 2017-19թթ-ին` հանձնաժողովի անդամ։
Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրություններն ԱԺ-ում կանցկացվեն գաղտնի քվեարկության ընթացակարգով։ Քվեարկությունը նախատեսված է այսօր, մինչև ժամը 16։40։
Լրահոս
0