00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ-ում հնչած հայտարարություններն ահաբեկել են արցախցիներին. նրանք պատասխան են պահանջում

© Sputnik / Stringer Ստեփանակերտ
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Ստեփանակերտ
Բաժանորդագրվել
Արցախցի պատգամավորն առաջարկում է միջազգային հանրությանը բոլոր ատյաններով հստակ ընտրություն առաջարկել հայ ժողովրդի նոր ցեղասպանության ու տեղահանության կամ պարբերաբար թմբկահարվող մարդու իրավունքների ու ազատությունների միջև։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանն արտահերթ նիստում հայտարարեց, որ երեկ ու այսօր ՀՀ խորհրդարանում հնչած հայտարարություններն ահաբեկել են Արցախի ժողովրդին։

Ըստ նրա` 120 000 արցախցի այսօր անորոշության մեջ սպասում են մի շարք կարևոր հարցերի պատասխանների, ուստի պատգամավորն ուղիղ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին. «Ի՞նչ է նշանակում Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է Արցախի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Արդյոք այսպես կոչված խաղաղության օրակարգը Արցախը Ադրբեջանին բռնակցե՞լ է նշանակում»։

Արցախցի պատգամավորը հայտարարեց, որ եթե ՀՀ իշխանությունները Արցախի կարգավիճակը պատկերացնում են Ադրբեջանի կազմում, ապա արցախցիների իրավունքների մասին խոսելն ավելորդ է. «Որովհետև ուղղակի չի լինելու այն մարդը` Արցախում ապրող հայը, որի իրավունքները պետք է երաշխավորվեն»,- ասաց նա։
Ստեփանյանը նաև կասկած հայտնեց, թե այդ ամենը Հայաստանին ու Արցախին է պարտադրում միջազգային հանրությունը, ինչի մասին հայտարարել էր Փաշինյանը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, միջազգային հանրությանը բոլոր ատյաններով հարկավոր է հստակ ընտրություն առաջարկել հայ ժողովրդի նոր ցեղասպանության ու տեղահանության կամ պարբերաբար թմբկահարվող մարդու իրավունքների ու ազատությունների միջև։
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն էլ նշեց, որ չի ցանկանում կենտրոնանալ Հայաստանի վարչապետի ելույթի դրվագային, թատերականացված, բեմադրված սցենարին, որը, նրա ձևակերպմամբ, ոչ թե ինքնախոստովանության և ինքնաքննադատության, այլ մեծամտության, պոպուլիստական, մանիպուլյատիվ և ուղեղները լվանալու տարիների գործելաոճին հարիր պահվածք էր։
«Մեզ համար զարմանալի ու անակնկալ չէր այդ ելույթում հնչած թեզերը։ Այն, ինչ արվում էր թաքուն, բացահայտվեց։ Այն, ինչ չէր հաջողվել տասնամյակներ, հիմա փորձում են առիթը չկորցնել։ Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել իմ, ձեր, այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որը 1988 թվականին նորից որդեգրեց ազգային, ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հայտարարեց, որ այժմ փոխվում է այդ պայքարի փիլիսոփայությունն ու նպատակը, այն փոխարինվում է չակերտավոր խաղաղության օրակարգի քողի տակ հրահրվող նոր պատերազմով, նոր ողբերգություններով ու Արցախի հայաթափումով։
Ադրբեջանի կազմում Արցախը ունի ընդամենը մեկ ապագա` ցեղասպանություն. Դավիթ Բաբայան
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն էլ ասաց, որ առնվազն անընդունելի է իրենց համար չնկատել այն բացարձակ ճշմարտությունը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով` խաղաղությունը չպետք է լինի պետականության կորստի հաշվին։
Պատգամավորը մեջբերեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` 2022-ի հունվարի 14-ի ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկնաբանությունն այն մասին, թե ՌԴ-ն կողմ է, որպեսզի հնարավորինս շուտ անցնեն ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատմանը, սակայն դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին։
«Ի՞նչ է փոխվել մի քանի ամսվա մեջ։ Ինչո՞ւ պետք է մեր կենսական շահերի հարցում զիջումների գնանք` դիմացը չստանալով ոչինչ»,- հարցրեց նա։
Մեզ չի հաջողվել մշտական հարաբերություն ձևավորել ՀՀ գործընկերների հետ. Արցախի ԱԺ պատգամավոր
ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մետաքսե Հակոբյանը, շեշտեց, որ Փաշինյանին պետք է կանգնեցնել, թույլ չտալ, որ նա բանակցի և միանձնյա որոշումներով վերջնականապես կործանի Արցախն ու Հայաստանը։
Պատգամավորի խոսքով` հայրենիք հանձնելով, հային զոհելով, խնդիրները չեն լուծում ու խաղաղություն չեն հաստատում։
«1988 թվականից առ այսօր հայի ընտրությունն է, որ Արցախը ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մենք չենք հեռացել մեր ընտրությունից, իսկ հարկ եղած դեպքում զենքը ձեռքներիս պաշտպանել ենք այն և շարունակելու ենք պաշտպանել՝ անկախ ամեն ինչից և ի պատասխան բոլոր նրանց, ովքեր հավատում և պնդում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի»,- ասաց Հակոբյանը և ավելացրեց, որ այդպես մտածողները պետական հանցագործներ են։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Արցախն Ադրբեջանի կազմում, Քաջազնունին ու Տեր-Պետրոսյանը. ի՞նչ է առաջարկում Փաշինյանի թիմը
Արցախի ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց կար` Արցախի խորհրդարանի հայտարարության տեքստի ընդունումը, որի նախագիծը պատգամավորներին ու հանրությանը ներկայացվեցին նիստի սկզբում, իսկ ավելի ուշ այն միաձայն ընդունվեց։
Լրահոս
0