00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեր տնտեսությունը թերզբաղվածության ռեկորդ է սահմանում արդեն երեք տասնամյակ. Ատոմ Մարգարյան

Մարգարյան. Մեր տնտեսությունը թերզբաղվածության ռեկորդ է սահմանել արդեն երեք տասնամյակ
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցուցանիշին, ըստ որի` անցյալ տարի գրանցված աշխատատեղերի թիվը հասել է 659 471-ի, ինչը ռեկորդային է ՀՀ–ի համար և 12%-ով գերազանցել է 2018 թվականի դեկտեմբերի ցուցանիշը։
Երբ դիտարկում ենք պաշտոնական վիճակագրության ցուցանիշները, ապա տարեվերջի դրությամբ 679 հազարին մոտ աշխատատեղերի թվաքանակ էր արձանագրվել, և միգուցե այդ ցուցանիշը վերանայվել ու ճշգրտվել է, բայց խնդիրն այն է, որ երբ խոսվում է գրանցված աշխատատեղերի ռեկորդային աճի մասին, ապա ժամանակն է, որ պաշտոնյաները զերծ մնան սպորտային տերմիններից, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Մեր տնտեսությունն ընդհանրապես թերզբաղվածության ռեկորդ է սահմանել արդեն երեք տասնամյակ, և այդ միտումը շարունակվում է։ Խնդիրն այն է, որ մենք ունենք 1 միլիոն 180 հազար աշխատուժի առաջարկ, բայց զբաղված է շուրջ 51 տոկոսը, ինչը նշանակում է, որ մնացածն ըստ էության թերզբաղվածության արդյունք է։ Եթե խոսենք պաշտոնական կատեգորիաներով, ապա գործազրկության մակարդակը Հայաստանում թեև վերջին տարիներին իջել է, սակայն շարունակում է մնալ շատ բարձր նշաձողի վրա` կազմելով 15 տոկոս»,- ասաց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով`մենք մյուս կողմից էլ ունենք բավական շատ ստվերային աշխատատեղեր։ Ըստ նրա` պետք է պարզել նաև, թե ինչի հաշվին է աճել աշխատատեղերի թիվը։ Այդ տեսանկյունից առաջին պլան է գալիս շինարարությունը, իսկ հետո նաև՝ ճանապարհաշինարարությունը։
Տնտեսագետի դիտարկմամբ` մարդիկ բնակարանային խնդիր են լուծում հիպոթեքային վարկերի միջոցով, իսկ պետությունը լուծում է ենթակառուցվածքների խնդիր` ավելացնելով երկրի պարտքը, այնպես որ, այստեղ, ըստ նրա, ոգևորվելու և ուրախանալու որևէ բան առանձնապես չկա։
Նշենք, որ ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2021 թվականին գրանցված աշխատատեղերի թվաքանակը ռեկորդային աճ է գրանցել և ավելի կաճի 2022 թվականին։
Լրահոս
0