«Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացվել է, հրթիռային զենքը չի վնասվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Иван Родионов / Անցնել մեդիապահոց«Մոսկվա» հրթիռակիր հածանավ
«Մոսկվա» հրթիռակիր հածանավ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նավի անձնակազմի անդամները տեղափոխվել են Սևծովյան նավատորմի այլ նավեր։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. «Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացվել է, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
««Մոսկվա» հածանավի վրա կրակի օջախը մեկուսացված է, բաց օջախներ չկան։ Զինամթերքի պայթյունները կասեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հածանավը պահպանում է լողունակությունը, հիմնական հրթիռային սպառազինությունը վնասված չէ։

«Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի` մերձակայքում գտնվող այլ նավեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկա պահին քայլեր են ձեռնարկվում հածանավը նավահանգիստ տեղափոխելու համար։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ «Մոսկվա» հրթիռակիր հածանավի վրա հրդեհ է բռնկվել, գրանցվել են ռազմամթերքի պայթյուններ։
Լրահոս
0