00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաղապե՞տ, թե՞ կուսակցական կառույցի քարտուղար. ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա

© Sputnik / Asatur YesayantsՔաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներ - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իշխող խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը վայր է դնում պատգամավորական մանդատն ու տեղափոխվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջիկայում նոր պատգամավոր կունենա։
Խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը վայր կդնի պատգամավորական մանդատն ու կտեղափոխվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հունիսի 1-ից նա ստանձնելու է հանձնաժողովի անդամի պաշտոնը։
Իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Բեղլոյանին կարող է փոխարինել Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։
2021թ.-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում նա հերթական` 89-րդ համարն է, և ցանկության դեպքում կարող է պատգամավորական մանդատ ստանալ։
Այլ հարց է` արդյո՞ք Մկրտչյանը կփոխարինի թաղապետի աթոռը պատգամավորական մանդատով, և որքանով այս փոխատեղման հետ կհամաձայնի նրա քաղաքական թիմը։
Ռազմիկ Մկրտչյանին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար էր նշանակել Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը` 2018 թվականի նոյեմբերի 22-ին։

Իրավիճակն էլ ավելի է սրում այն հանգամանքը, որ իշխող քաղաքական ուժն արդեն բացահայտ խոսում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին առաջիկայում Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին։ Մամուլն էլ ենթադրում է, որ այդ նշանակումից հետո Ավինյանը պատրաստվում է փոխել Երևանի վարչական ղեկավարներից մի քանիսին։ Այս համատեքստում պատգամավորական մանդատը Շենգավիթի թաղապետի համար կարող է այլընտրանքային տարբերակ ծառայել առաջիկա 3 տարիների համար։

Դե, իսկ եթե Ռազմիկ Մկրտչյանը որոշի այնուամենայնիվ պահպանել իր համայնքային պաշտոնը, ՔՊ-ն էլ ընդունի նրա որոշումը, ապա Անուշ Բեղլոյանին ԱԺ-ում, ամենայն հավանականությամբ, կփոխարինի կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ` 90-րդ համարը զբաղեցնող Գայանե Եղիազարյանը։ Նա 47 տարեկան է, աշխատում է որպես ՔՊ տարածքային կառույցի խորհրդի քարտուղար։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ 66 կողմ ձայներով ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանին ընտրեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում։
Բեղլոյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Նույն հանձնաժողովի անդամի պաշտոնում 67 կողմ ձայնով վերընտրվեց նաև հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 1-ին։ Մարկոսյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։
Իսկ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջադրած միասնական թեկնածու Անահիտ Սարգսյանի ընտրությունը հետաձգվեց, քանի որ ընդդիմությունը խորհրդարանի նիստը բոյկոտել է, ու Սարգսյանի թեկնածությունը ներկայացնող Հայկ Մամիջանյանը նիստից բացակայում էր։
Բանն այն է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահվում է Ազգային Ժողովի կառավարող խմբակցությանը, ընդդիմադիր խմբակցություններին` միասնաբար և ՀՀ կառավարությանը` հերթականությամբ։
Ս.թ. հունիսի 1-ին հանձնաժողովի 3 անդամների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են։ Նրանցից 2-ն արդեն վերընտրվել ու ընտրվել են, իսկ ընդդիմության թեկնածուի հարցը մնում է առկախված։
Լրահոս
0