https://armeniasputnik.am/20220414/turqiaji-nakhagahy-mvot-orers-nakhatesum-e-banakcel-putini-ev-zelensku-het-chavushoghlu-40883458.html
Թուրքիայի նախագահը մոտ օրերս նախատեսում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու
Թուրքիայի նախագահը մոտ օրերս նախատեսում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Անկարան շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել կայուն հրադադարի հասնելու համար։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T13:48+0400
2022-04-14T13:48+0400
2022-04-14T15:29+0400
մևլութ չավուշօղլու
ռեջեփ թայիփ էրդողան
ուկրաինա
պատերազմ
բանակցություն
վլադիմիր պուտին
վլադիմիր զելենսկի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0e/40883685_0:24:1600:924_1920x0_80_0_0_f3a0f0affb85b9064a9ccdc528f433ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս ծրագրում է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։Նա ասել է, որ մշտական կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ։Նրա խոսքով` Մոսկվայի և Կիևի բանակցություններում մթնոլորտը փոխվել է։«Սակայն մենք հույսը չենք կորցնում, շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել առաջնորդների հանդիպումների կազմակերպման, կայուն հրադադարի հասնելու համար»,– ասել է նա։Նախարարի կարծիքով, սակայն, եթե առաջիկա օրերի ընթացքում ռազմական գործողությունները սրվեն, հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելը դժվար կլինի։Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին հորդորում է ավելի խիզախ լինելՀիշեցնենք` մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերի դուրսբերման մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար. բանակցությունների, որոնց ընթացքում լուրջ որոշումներ են հնարավոր։Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների արդյունքները
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/0e/40883685_121:0:1544:1067_1920x0_80_0_0_4a043c86c52b6bb5bdf8f67c32718b07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մևլութ չավուշօղլու, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, պատերազմ, բանակցություն, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
մևլութ չավուշօղլու, ռեջեփ թայիփ էրդողան, ուկրաինա, պատերազմ, բանակցություն, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի
Թուրքիայի նախագահը մոտ օրերս նախատեսում է բանակցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու
13:48 14.04.2022 (Թարմացված է: 15:29 14.04.2022) Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ Անկարան շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել կայուն հրադադարի հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի –
Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ օրերս ծրագրում է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին
NTV հեռուստաալիքի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ասել է, որ մշտական կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ։
«Խոսել եմ Մոսկվայի հետ բանակցությունների համար ներկայացված ուկրաինական պատվիրակության անդամների հետ։ Ռուսական կողմի հետ ևս մշտական կապ է պահպանվում»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով` Մոսկվայի և Կիևի բանակցություններում մթնոլորտը փոխվել է։
«Սակայն մենք հույսը չենք կորցնում, շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել առաջնորդների հանդիպումների կազմակերպման, կայուն հրադադարի հասնելու համար»,– ասել է նա։
Նախարարի կարծիքով, սակայն, եթե առաջիկա օրերի ընթացքում ռազմական գործողությունները սրվեն, հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելը դժվար կլինի։
Հիշեցնենք` մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։
Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերի դուրսբերման մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար. բանակցությունների, որոնց ընթացքում լուրջ որոշումներ են հնարավոր։