https://armeniasputnik.am/20220415/7000-i-pokharen-6400-karavarutjuny-nvazecnum-e-elektrameqenaneri-nerkrman-qvvotan-40919307.html
7000-ի փոխարեն 6400. կառավարությունը նվազեցնում է էլեկտրամեքենաների ներկրման քվոտան
7000-ի փոխարեն 6400. կառավարությունը նվազեցնում է էլեկտրամեքենաների ներկրման քվոտան
Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանմամբ, ենթադրել, թե 2022-ին 7000-ից ավելի ավտոմեքենա է ներկրվելու Հայաստան, ռիսկային է։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T11:59+0400
2022-04-15T11:59+0400
2022-04-15T12:25+0400
էլեկտրամոբիլ
մաքսատուրք
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/13/35549984_3:0:1598:897_1920x0_80_0_0_8a8ddf16a8c8a728ac91ab4126973322.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այս տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները կազատվեն մաքսատուրքից։Նման որոշում է կայացվել այսօր ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողվի նիստում ընդունված որոշումը։ Այս որոշմամբ, սակայն, նախատեսվում էր մաքսատուրքից ազատել 7000 ավտոմեքենաներ։Թե ինչու է կառավարության որոշման մեջ այլ թիվ արձանագրված, մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«2021թ-ին ՀՀ ներկրված էլեկտրական մեքենաների թիվը եղել է 1900-ից մի փոքր քիչ։ Դրա համար ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավել, շատ ռիսկային է։ Եվ հետևաբար, 7000 քվոտա մենք վերցրել ենք, բայց այս պահին այս որոշմամբ բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից։ Դուք գիտեք, որ դա մի փոքր ավելի երկարատև պրոցես է` պետք է պատվիրել մի քանի ամիս առաջ, ստանալ։ Միգուցե մեքենաները հասնելու պահին քվոտան վերջացած լինի, դրա համար մենք բաշխում ենք մի մասը, որ տեսնենք` ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա ներկրողները Հայաստանում ազատված են նաև ԱԱՀ-ից։Նշենք, որ ԵՏՀ նույն որոշմամբ, 2023թ-ի համար Հայաստանին հատկացվել է 8000 էլեկտրամոբիլի ներկրման արտոնություն։Հիշեցնենք, որ մինչև 2022 թ-ը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրումը մեր երկիր ազատված է եղել մաքսատուրքերից։ 2022թ-ի հունվարի 1-ից գործել է արդեն 12.5 տոկոս մաքսատուրք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0b/13/35549984_202:0:1398:897_1920x0_80_0_0_1ae82a5be07b515691d0f7894d4e4682.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էլեկտրամոբիլ, մաքսատուրք, հայաստան
էլեկտրամոբիլ, մաքսատուրք, հայաստան
7000-ի փոխարեն 6400. կառավարությունը նվազեցնում է էլեկտրամեքենաների ներկրման քվոտան
11:59 15.04.2022 (Թարմացված է: 12:25 15.04.2022) Էկոնոմիկայի նախարարի մեկնաբանմամբ, ենթադրել, թե 2022-ին 7000-ից ավելի ավտոմեքենա է ներկրվելու Հայաստան, ռիսկային է։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Այս տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները կազատվեն մաքսատուրքից։
Նման որոշում է կայացվել այսօր ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով մարտի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողվի նիստում ընդունված որոշումը։ Այս որոշմամբ, սակայն, նախատեսվում էր մաքսատուրքից ազատել 7000 ավտոմեքենաներ։
Թե ինչու է կառավարության որոշման մեջ այլ թիվ արձանագրված, մեկնաբանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2021թ-ին ՀՀ ներկրված էլեկտրական մեքենաների թիվը եղել է 1900-ից մի փոքր քիչ։ Դրա համար ենթադրել, որ 2022-ին կլինի 7000-ից ավել, շատ ռիսկային է։ Եվ հետևաբար, 7000 քվոտա մենք վերցրել ենք, բայց այս պահին այս որոշմամբ բաշխում ենք 6400-ը, որովհետև ուզում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից։ Դուք գիտեք, որ դա մի փոքր ավելի երկարատև պրոցես է` պետք է պատվիրել մի քանի ամիս առաջ, ստանալ։ Միգուցե մեքենաները հասնելու պահին քվոտան վերջացած լինի, դրա համար մենք բաշխում ենք մի մասը, որ տեսնենք` ինչպես են իրադարձությունները զարգանում»,- ասաց Քերոբյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ ֆիզիկական անձանց համար որոշումն ուժի մեջ է մտնում հետին թվով` 2022թ-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար, իրավաբանական անձանց համար` մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։ Ուստի, ներկրողը կարող է հայտարարագիր լրացնել ու հետ ստանալ իր արդեն վճարած մաքսատուրքի գումարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենա ներկրողները Հայաստանում ազատված են նաև ԱԱՀ-ից։
Նշենք, որ ԵՏՀ նույն որոշմամբ, 2023թ-ի համար Հայաստանին հատկացվել է 8000 էլեկտրամոբիլի ներկրման արտոնություն։
Հիշեցնենք, որ մինչև 2022 թ-ը էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրումը մեր երկիր ազատված է եղել մաքսատուրքերից։ 2022թ-ի հունվարի 1-ից գործել է արդեն 12.5 տոկոս մաքսատուրք։