Ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը. Հայկ Մամիջանյան

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Հայկ Մամիջանյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի խոսքով` քանի դեռ արցախյան հիմնախնդրի հարցում հստակ, նույնչափ հայանպաստ ձևաչափ չկա, ամեն կերպ պետք է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Անհրաժեշտ է հայկական և արցախյան կողմերի հստակ գնահատականը, որպեսզի վերահաստատվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը։ ԱԺ-ում հրավիրված ճեպազրույցում այս հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ «Պատիվ ունեմ» դաշինքը իշխանություններին հարցրել է, թե ինչ են անելու, եթե Ուկրաինայի հետ կապված գործընթացների հետևանքով Ռուսաստանը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբից, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։

«Բնականաբար, Ռուսաստանը եղել է, կա և շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը։ Ռուսական կողմի հետ աշխատելու ձևաչափերն այստեղ փոփոխելի են, բայց այնուամենայնիվ, քանի դեռ արցախյան հիմնախնդրի հարցում հստակ, նույնչափ հայանպաստ ձևաչափ չկա, ամեն կերպ անհրաժեշտ է պաշտպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, գործունեությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցում ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ նշանակելուն` Մամիջանյանը նշեց, որ այդ նշանակումը կանխատեսելի էր։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Նա շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել էր Ալիևին` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափն է։
Լրահոս
0