https://armeniasputnik.am/20220415/hajastani-erkinq-en-bardzracel-hroi-mi-8mtvn-u-aligatvornery-40928653.html
Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»
Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»
Վարժանքներին ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T15:04+0400
2022-04-15T15:04+0400
2022-04-15T16:38+0400
հայաստան
ուղղաթիռ
զինծառայող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/1f/24287064_0:138:3129:1898_1920x0_80_0_0_5b33783cd09e4b6d5c2b0e6a838c210d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)` Հայաստանում տեղակայված ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ըստ հաղորդագրության` զինծառայողները վարժանքները կատարել են ցերեկային ու գիշերային ժամերին, մշակել են վայրէջքները, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել և ենթադրյալ վիրավոր զինծառայողների տարահանում կազմակերպել:Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել«Մշակվել է նաև Հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողների փոխգործակցությունը «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրադիր գոտիներում բանակային ավիացիայի ստորաբաժանումների հետ։ Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու վարժություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։Ուսումնական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 140 զինծառայողներ, ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։ՀՌՕ օդաչուները յուրացրել են Հայաստանի լեռներում ողջ մնալու դասընթացները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/08/1f/24287064_208:0:2921:2035_1920x0_80_0_0_a3422d15e60de5f80274c0104d655d48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ուղղաթիռ, զինծառայող
հայաստան, ուղղաթիռ, զինծառայող
Հայաստանի երկինք են բարձրացել ՀՌՕ-ի Մի-8ՄՏՎ-ն ու «Ալիգատորները»
15:04 15.04.2022 (Թարմացված է: 16:38 15.04.2022) Վարժանքներին ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ)` Հայաստանում տեղակայված ռազմակայանի բանակային ավիացիայի Մի-8ՄՏՎ և Կա-52 «Ալիգատոր» ուղղաթիռների անձնակազմերը ուսումնական թռիչքներ են իրականացրել բարձր լեռնային տեղանքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` զինծառայողները վարժանքները կատարել են ցերեկային ու գիշերային ժամերին, մշակել են վայրէջքները, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել և ենթադրյալ վիրավոր զինծառայողների տարահանում կազմակերպել:
«Մշակվել է նաև Հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողների փոխգործակցությունը «Ալագյազ» և «Կամխուդ» բարձրադիր գոտիներում բանակային ավիացիայի ստորաբաժանումների հետ։ Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու վարժություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուսումնական թռիչքներին մասնակցել են թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 140 զինծառայողներ, ներգրավվել է մոտ 60 միավոր զինտեխնիկա։