00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ փոփոխություն կլինի զինվորների, երեխաների ու ծերերի կյանքում. հարցազրույց նախարարի հետ

Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Sputnik Արմենիայի տաղավարում ներկայացրել է գերատեսչության իրականացրած աշխատանքները և խոսել ծրագրերի մասին։
Հայաստանը ի՞նչ ծրագրեր է իրականացնում արցախցիների ու պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերածների համար։ Պետությունը փոխհատուցելո՞ւ է զոհված զինծառայողների ծնողների ծախսերը, որոնք օգտվել են փոխնակ մոր ծառայությունից։ Բազմազավակության մասին օրենք մշակվո՞ւմ է։ Ե՞րբ են բարձրանալու կենսաթոշակները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանել է այս և այլ հարցերի։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը։
– Արցախյան պատերազմից հետո մեծացել է սոցիալական աջակցության կարիք ունեցողների թիվը։ Արցախցիներն ու տեղահանված անձինք շարունակո՞ւմ են աջակցություն ստանալ։
– Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ պատերազմի օրերին եղել է այն պետական գերատեսչությունը, որն անդրադարձել է Արցախից տեղահանված քաղաքացիների սոցիալական անվտանգության հարցերին։ Իրականացվել են ավելի քան 20 միջոցառումներ, որոնք օգնել են հաղթահարել պատերազմով պայմանավորված սոցիալական ճգնաժամը։
Ավելի քան 90 հազար տեղահանված արցախցիներ` հիմնականում կանայք և երեխաներ, բնակվում էին Հայաստանի ամենատարբեր մարզերում։ Ուրախալի փաստն այն է, որ ավելի քան 80%-ը վերադարձել է Արցախ։ Հայաստանում մնացած արցախցիների համար փորձում ենք աշխատանքի և զբաղվածության ծրագրեր իրականացնել։ Մինչև վերջերս գործում էր երկու նման ծրագիր, հիմա քննարկում ենք դրանք շարունակելու հնարավորությունը։ Արցախի հետ կապված ցանկացած միջոցառում իրականացնում ենք Արցախի գործընկերների հետ համագործակցությամբ, համատեղ ենք մշակում ծրագրերը։
Մենք որդեգրել ենք գլոբալ քաղաքականության փոփոխման մոտեցում, ըստ որի, մենք պետք է սոցիալական աջակցության տրամադրելու սպասումը փոխենք ու անցում կատարենք սոցիալական աջակցությունից կայուն զարգացման ծրագրերի։ Այս առումով կարևոր է կառավարության կողմից Արցախին տրամադրվող 144 մլրդ դրամ աջակցությունը, որը նպաստում է ինքնուրույն քաղաքականություն վարելուն և տեղում այն մշակելուն։
Պատերազմից հետո ավելացել է նաև հաշմանդամություն ունեցողների թիվը։ Հետպատերազմական շրջանում նրանց հանդեպ ուշադրությունը մեծ էր, սակայն հետզհետե նվազեց։ Այժմ նրանց ուղղված ի՞նչ ծրագրեր են գործում, զբաղվածության հարցը փորձո՞ւմ եք լուծել։
– Այս հարցը նախարարության գերակա ուղղություններից մեկն է։ Տղաների առողջական հիմնական խնդիրների փուլն անցել է, պրոթեզավորման խնդիրը 99%-ով լուծված է, ու այժմ առաջացել է տղաների զբաղվածության հարցը։ Նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք կարելի է բաժանել երկու մասի` պետական ծրագրեր ու մասնավորի հետ համագործակցությամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ ավելի քան 100 տղաներ ստացել են տեխնոլոգիական կրթություն, որից հետո նրանց առաջնորդել են աշխատաշուկա։ Մեր նախարարության զբաղվածության ծրագրերի շահառու են դարձել ինչպես պատերազմի մասնակից տղաները, այնպես էլ զոհված տղաների ընտանիքի անդամները։ Պետական և մասնավոր տարբեր նախաձեռնությունների շրջանակում պատերազմի շուրջ հազար մասնակիցներ, այդ թվում` հաշմանդամություն ստացածներ, մասնակցել են կրթական և վերապատրաստման տարբեր ծրագրերի։ Նրանց մի մասն անցել է աշխատանքի կամ գոնե ավելի պատրաստ է աշխատաշուկային։ Արդեն իսկ կան ստորագրված հուշագրեր մասնավոր ընկերությունների հետ։
Մենք միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնների միջոցով տղաների կարիքների գնահատման պրոցես ենք իրականացնում ու մասնակցում մեթոդաբանության մշակմանը։
ՊՆ-ի հետ մշակել ենք մի հնարավոր նոր համակարգ, երբ ծառայությունից հետո պետական երկրորդ մարմինը զինկոմիսարիատներից հետո կլինի միասնական սոցիալական ծառայության գրասենյակը, որը կապ կհաստատի տղաների հետ, կգնահատի կարիքը, և, ըստ դրա կա՛մ պետական ինչ-ինչ ծրագիր կիրականացվի, կա՛մ մասնավորի հետ ունեցած համաձայնագրերի շրջանակում կառաջարկի կրթություն, վերապատրաստում կամ աշխատանք։
Մինչ տղաների զորացրումը նրանք կլրացնեն հատուկ կարիքների գնահատման թերթիկ, և զորացրումից հետո կլինեն արդեն իսկ մշակված փաթեթներ ու առաջարկներ։ Մենք հուլիսից կկարողանանք այս ծրագրի մեկնարկը տալ։
Նախարարությունն առաջարկել էր փոխհատուցել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական բժշկության ծախսերը` փոխնակ մոր կամ դոնորական ձվաբջջի։ Նախատեսո՞ւմ եք արդյոք փոխհատուցել այն ընտանիքների ծախսերը, որոնք մինչ ձեր առաջարկն են դիմել նման միջոցների։
– Բավական զգայուն թեմա է։ Սա այն փոքր քայլն է, որը կարող ենք անել այդ ծնողների համար. երեխա լույս աշխարհ բերելու հնարավորություն տալ, եթե առողջական խնդիրների պատճառով դա հնարավոր չէ։ Ծրագիրը մեկնարկել է, կան շահառուներ։ Որոշ ժամանակ անց կհասկանանք, թե այս ծրագրի շրջանակում քանի որդեկորույս ծնողի նորից հնարավորություն ընձեռվեց ուրախանալու իր զավակով։ Այո՛, ծախսերը փոխհատուցվելու են։
Քանի որ խոսեցինք երեխաներից, եկեք քննարկենք ժողովրդագրական իրավիճակը։ Մասնագետների պնդմամբ` իրավիճակը բավական բարդ է։ Այս ֆոնին բազմազավակությունը խթանելու համար նախարարությունը սկսել է երրորդ ու հաջորդ երեխաներին տրվող աջակցության ծրագիր իրականացնել։ Արդյունավե՞տ է։
– Մենք սկսել ենք աշխատել ու արդեն հայտարարել ենք ժողովրդագրության ռազմավարության մշակման մրցույթ։ Արդեն ընտրվել է մասնագետների թիմ, որը նախարարության հետ համատեղ կմշակի այն։ Ռազմավարությունը հնարավորություն է տալու երկարաժամկետ կտրվածքում հասկանալու, թե ինչպիսի ծրագրեր է պետք իրականացնել թիրախներին հասնելու համար։ Քանի որ ռազմավարության նախագիծը պատրաստ է լինելու տարվա կեսերին, մենք չենք կարող սպասել ու արդեն իսկ իրականացնում ենք կարճաժամկետ ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն։
Երրորդ ու յուրաքանչյուր հաջորդ երեխաներին տրվող աջակցության ծրագիրը նախատեսում է մինչև երեխայի վեց ամսական դառնալը 50 հազար դրամի աջակցություն ընտանիքներին։ Ծրագիրը սկսել ենք իրականացնել հունվարի մեկից, սակայն եռամսյակային տվյալներով արդեն իսկ ունենք երրորդ և հաջորդ երեխաների ծնունդի 9% աճ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Որոշակի դրական պատկեր է։
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն է միտված նաև բնակապահովության ծրագիրը, որը գործում է երեք բաղադրիչով (ավելի մանրամասն` այստեղ)։ Մենք արդեն քննարկում ենք, որ սահմանամերձ համայնքների երիտասարդ ընտանիքներն էլ ծրագրի շահառու դառնան` անկախ ընտանիքում երեխա ունենալու հանգամանքից։ Սա նույնպես շատ կարևոր քայլ կլինի այս ուղղությամբ։
Բազմազավակության մասին օրենք մշակվո՞ւմ է։
– Այո՛, ժողովրդագրության ռազմավարության մշակմանը զուգահեռ աշխատում ենք նաև բազմազավակության մասին օրենքի վրա։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է, հետևաբար չենք շտապում օրենքը տանել Ազգային ժողով։ Մենք կսպասենք, կհամադրենք միմյանց ու կանենք անհրաժեշտ քայլերը։
Կարո՞ղ ենք ենթադրել, որ բազմազավակ են համարվելու այն ընտանիքները, որոնցում 4 և ավելի երեխա կա։
– 3 և ավելի երեխա։
Երեխաներից անցում կատարենք տարեցներին և նրանց ամենաշատը հուզող հարցին։ Ե՞րբ են բարձրանալու կենսաթոշակները։
Տարեցների սոցիալական պաշտպանությունը մեր գերակա ուղղություններից մեկն է։ Հարցը պետք է դիտարկել կառավարության ծրագրի համատեքստում, և մենք աստիճանաբար հասնելու ենք այնտեղ նշված թիրախներին։ Նվազագույն կենսաթոշակը բարձրացավ։ Սոցիալական պաշտպանության ոլորտում բոլորը ցանկանում են զիգզագաձև հաջողություններ տեսնել, կտրուկ բարձրացումներ, բայց նախարարության բյուջեն փոխկապակցված է երկրի ֆինանսատնտեսական և այլ ցուցանիշների հետ։
Պետք չէ մոռանալ, որ մենք անցել ենք համավարակի և պատերազմի միջով, որոնք լուրջ ռիսկեր են, բայց կարողանում ենք ծրագրեր ու նոր ռեֆորմներ իրականացնել։ Հետևաբար, մեր ցանկությունները պետք է փորձենք համապատասխանեցնել հնարավորություններին։ Աստիճանական բարձրացումներ կլինեն։
Ավելի մանրամասն` տեսանյութում։
Լրահոս
0