00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս են պոլսահայերը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի հայ համայնքի գերակշիռ մասը տեղյակ չէ՝ տարածաշրջանում ինչ է կատարվում․ թուրքագետ
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի հայ համայնքին բաժանում է երկու մասի՝ տեղյակների և անտեղյակների։
Թուրքիայի հայ համայնքում հիմնականում գերակշռում են մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում: Նրանք հետևում են թուրքական լրատվամիջոցներին ու կարծում են, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը լավ կլինի, ազատ գնալ-գալու և առևտրի հնարավորություն կստեղծվի։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի եթերում հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Նրա խոսքով` այնուամենայնիվ, կան նաև մարդիկ, ովքեր հայերեն մեդիա են կարդում ու այլ կարծիք ունեն այս իրավիճակի վերաբերյալ։
«Այսօրվա թուրքահայ կամ պոլսահայ հասարակությունն արդեն հիմնականում հայախոս չէ, գավառներից են եկել մեծ մասը, եթե ուզենան էլ, չեն կարող հայկական աղբյուրներից ինչ-որ տվյալներ ստանալ, նրանք տեղեկություններ ստանում են թուրքական աղբյուրներից»,- ասաց Լոքմագյոզյանը։
Ովքեր էլ դեմ են, բնականաբար, նրանք էլ չեն բողոքելու կամ չեն բարձրաձայնելու իրենց հակառակ կարծիքը։ Թուրքագետի բնորոշմամբ՝ առավելագույնը իրենց ֆեյսբուքյան էջերում կարող են գրառումներ անել ու իրենց մտքերն արտահայտել, բայց ավելին նրանցից սպասել պետք չէ։
Իրականում, Լոքմագյոզյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ո՛չ դրական, ո՛չ բացասական կերպով չի ազդելու հայ համայնքի վրա։ Միակ բանը, որ հնարավոր է սահմանների բացման դեպքում, երթևեկության հեշտացումն է լինելու։
«Այն մարդիկ, ովքեր հաճախ են գնում-գալիս Հայաստան, ավելի հեշտ ճանապարհով կգնան, ճանապարհորդությունն ավելի ազատ ու հեշտ կլինի, ոչինչ ավելին»,- նշեց թուրքագետը։
Խոսելով վերջին օրերին Ստամբուլի հայկական դպրոցի դուռը վանդալիզմի ենթարկելու դեպքի մասին` Լոքմագյոզյանն ասաց, որ այդպիսի դեպքերն իրականում այնքան շատ են, որ հայ համայնքի համար դարձել են նորմալ։ Գրեթե ամեն օր նման բաներ կատարվում են, շատ հաճախ մամուլում այդ դեպքերը չեն էլ լուսաբանվում։
«Քանի դեռ լուրջ գործողություններ չկան, պոլսահայ համայնքն այդպիսի խնդիրների վրա շատ չի կենտրոնանում։ Ընդհանրապես, եթե այսօր որևէ պոլսահայի հարցնեն՝ ինչպե՞ս է ապրում, կասի՝ շատ լավ։ Խնդիրները շատ են, անգամ 100-ներով կարելի է ասել խնդիրներ կան, սակայն քանի չեն մորթում, չեն սպանում` հայն այնտեղ իրեն լավ է զգում։ Մարդկային հոգեբանություն է, ավելի թեթև խնդիրների հետ լավ ես քեզ զգում, երբ դրանից ծանրն ապրել ես։ Դռների վրա ինչ-որ բաներ գրելը, կարծես, մանկական խաղեր լինեն»,- հավելեց նա։
Ի՞նչ են մտածում քաղաքացիները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի մասին
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում, երկրորդ անգամ` փետրվարի 24-ին, Վիեննայում։ Երրորդ հանդիպումը նույնպես Վիեննայում է լինելու, օրը դեռ հայտնի չէ։
Լրահոս
0