Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները

© Pixabay / NickyPeԿանեփի թուփ
Կանեփի թուփ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար մեկ տարի առաջ սահմանված քվոտաները։
2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։

«Այս պարագայում հարց է առաջանում՝ արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու»,- ասված է կառավարության ընդունած որոշման նախագծում։

Այս ու այսօրինակ որոշ անճշտություններ շտկելու նպատակով էլ կառավարությունը վերանայել է արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները։
Նույն որոշմամբ, կավելացվեն նաև արտադրական կանեփի արտահանման քվոտաները:
Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։
Լիցենզիա չեն կարող ստանալ այն ընկերությունները, որոնց որևէ աշխատակից նախկինում դատված է եղել թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար, տառապել է թմրամոլությամբ կամ անչափահաս է։
Ներկայացված բիզնես ծրագիրը պետք է պարունակի արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության, եկամուտների և ծախսերի առաջիկա երեք տարիների հաշվարկ։
Լրահոս
0