https://armeniasputnik.am/20220415/karavarutjuny-dem-e-sahmanamerdz-bnakavajreri-bnakichnerin-zenq-tramadrelun-40915591.html
Կառավարությունը դեմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելուն
Կառավարությունը դեմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելուն
Գործադիրն առաջարկում է զերծ մնալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած օրենքի նախագծի ընդունումից: 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T11:13+0400
2022-04-15T11:13+0400
2022-04-15T11:27+0400
սահմանամերձ գյուղեր
հհ կառավարություն
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/12/25806583_0:83:1600:983_1920x0_80_0_0_32542f7e4cf0da52e01fc8132d91f5e9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը դեմ է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելու՝ ընդդիմության առաջարկին։Գործադիրի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի այս առաջարկին բացասական եզրակացություն է տրվել։Ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք:«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» օրենքի նախագծով Վահե Հակոբյանը նաև առաջարկում է սահմանային գոտու բնակավայրերի բնակիչների համար սահմանել արտոնություններ և օժանդակություն՝ վարկերի սուբսիդավորման, մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրում: Որպես հիմնավորում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հիմնախնդիրներ։Ի պատասխան կառավարությունը հիշեցնում է, որ «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառմամբ նախատեսվել է հատկացնել 1,155,2 մլն դրամ՝ սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի ընտանիքներին։Այս հիմնավորումներով գործադիրը որոշել է, որ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին արտոնությունների և օժանդակության տրամադրման վերաբերյալ նոր իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/12/25806583_90:0:1510:1065_1920x0_80_0_0_ca81bd1a7845c58ec6e7f47f4ca2b3e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սահմանամերձ գյուղեր, հհ կառավարություն, նիստ
սահմանամերձ գյուղեր, հհ կառավարություն, նիստ
Կառավարությունը դեմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելուն
11:13 15.04.2022 (Թարմացված է: 11:27 15.04.2022) Գործադիրն առաջարկում է զերծ մնալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ներկայացրած օրենքի նախագծի ընդունումից:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը դեմ է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելու՝ ընդդիմության առաջարկին։
Գործադիրի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի այս առաջարկին բացասական եզրակացություն է տրվել։
Ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք:
Մինչդեռ կառավարությունը հիշեցրել է, որ «Զենքի մասին» գործող օրենքով նախատեսված են քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար զենք ձեռք բերելու իրավունքի հետ կապված կարգավորումները, ուստի նոր կարգավորումների անհրաժեշտությունը հիմնավորված չէ:
«Հայաստանի Հանրապետության սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների և օժանդակության մասին» օրենքի նախագծով Վահե Հակոբյանը նաև առաջարկում է սահմանային գոտու բնակավայրերի բնակիչների համար սահմանել արտոնություններ և օժանդակություն՝ վարկերի սուբսիդավորման, մարտական գործողությունների և տարերային աղետների արդյունքում տուժած ընտանիքներին միանվագ նպաստի տրամադրում: Որպես հիմնավորում նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի արդյունքում սահմանամերձ տարածաշրջաններում առաջացել են հիմնախնդիրներ։
Ի պատասխան կառավարությունը հիշեցնում է, որ «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառմամբ նախատեսվել է հատկացնել 1,155,2 մլն դրամ՝ սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի ընտանիքներին։
Այս հիմնավորումներով գործադիրը որոշել է, որ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին արտոնությունների և օժանդակության տրամադրման վերաբերյալ նոր իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա։