https://armeniasputnik.am/20220415/karavarutjuny-hecin-kzrki-menashnvorhic-vahan-qervobjany-skhalvec-40920608.html
Կառավարությունը ՀԷՑ-ին կզրկի՞ մենաշնորհից. Վահան Քերոբյանը սխալվեց
Կառավարությունը ՀԷՑ-ին կզրկի՞ մենաշնորհից. Վահան Քերոբյանը սխալվեց
Նախարարին հակադարձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը` հայտարարելով, որ Հայաստանում էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հետ... 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T12:20+0400
2022-04-15T12:20+0400
2022-04-15T12:28+0400
հայաստան
վահան քերոբյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
գարեգին բաղրամյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28580709_0:0:1600:901_1920x0_80_0_0_9e287baeb4876d9c238aab6fdbc10ffe.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է զրկել ՀԷՑ-ին մենաշնորհից։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման համար ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության մասին։Քերոբյանը հայտնեց, որ նախարարությունն առաջիկայում հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չառարկեց` նշելով, որ այդ ենթակառուցվածքի ստեղծումն իսկապես կարևոր է։7000-ի փոխարեն 6400. կառավարությունը նվազեցնում է էլեկտրամեքենաների ներկրման քվոտանՓոխարենը առարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` հայտարարելով, որ Հայաստանում էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հետ կապված իրավական որևէ խնդիր գոյություն չունի։Քննարկման ավատին էկոնոմիկայի նախարարը չհստակեցրեց` ի վերջո ինչ է լինելու իր առաջարկած իրավակարգավորման հետ։«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ. մայիսին՝ չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի միաձուլման արդյունքում:Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ, ինչն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատագրած սակագներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/06/28580709_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ad8d5109f4201f73ddea157ba315d37b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վահան քերոբյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գարեգին բաղրամյան
հայաստան, վահան քերոբյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), գարեգին բաղրամյան
Կառավարությունը ՀԷՑ-ին կզրկի՞ մենաշնորհից. Վահան Քերոբյանը սխալվեց
12:20 15.04.2022 (Թարմացված է: 12:28 15.04.2022) Նախարարին հակադարձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը` հայտարարելով, որ Հայաստանում էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հետ կապված իրավական որևէ խնդիր չկա։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է զրկել ՀԷՑ-ին մենաշնորհից։ Կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` խոսելով էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման համար ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության մասին։
«Այսօր էլեկտրաէներգիա վաճառելու իրավունք ունի ընդամենը մի կազմակերպություն։ Եվ հիմա մենք օրենսդրական փոփոխություն ենք նախապատրաստում, որպեսզի թույլ տանք էլեկտրական շարժիչների լիցքավորումը, որը, ըստ էության, էլեկտրաէներգիայի վաճառք է, կատարվի նաև այլ ընկերությունների կողմից»,- ասաց նախարարը։
Քերոբյանը հայտնեց, որ նախարարությունն առաջիկայում հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չառարկեց` նշելով, որ այդ ենթակառուցվածքի ստեղծումն իսկապես կարևոր է։
Փոխարենը առարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` հայտարարելով, որ
Հայաստանում էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հետ կապված իրավական որևէ խնդիր գոյություն չունի։
«Մենք տվել ենք պաշտոնական պարզաբանում, որ դա էլեկտրաէներգիայի վաճառք չէ, քանի որ այնտեղ ձևափոխում է իրականացվում։ Այսինքն` ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է տեղադրել այդ լիցքավորման սարքերը, գնել էլեկտրաէներգիան ՀԷՑ-ից, ձևափոխել հաստատուն հոսանքի և վաճառել»,- ասաց Բաղրամյանը։
Քննարկման ավատին էկոնոմիկայի նախարարը չհստակեցրեց` ի վերջո ինչ է լինելու իր առաջարկած իրավակարգավորման հետ։
«
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ստեղծվել է 2002թ. մայիսին՝ չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի միաձուլման արդյունքում:
Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ, ինչն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատագրած սակագներով։