00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինոդպրոց` առանց սահմանների. հերոսների քաղաքում հնարավոր կլինի նոր մասնագիտություն ստանալ

© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Բաժանորդագրվել
Ծրագիրը, որին մասնակցելն անվճար է, նպաստելու է երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց` առանց սահմանների» կրթական ծրագիրը, որը կիրականացվի ապրիլի 15-ից մայիսի 30-ը։ Կլինի նաև երկրորդ փուլ` հունիսի 1-ից հուլիսի 15-ը։
© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Նախաձեռնությունը ավետելուց առաջ ծրագրի ղեկավարը` Գուժ Թադևոսյանը, կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը և շահառու տղաները ափսե կոտրեցին, որի վրա գրված էր ծրագրի անվանումը, որպեսզի, ինչպես ժողովուրդն է ասում՝ չարը խափանվի։
© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գործող կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը նշեց, որ ցանկանում են նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը։
Դասընթացները նախատեսված են մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդների, նրանց ու զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար։
Ծրագրի շրջանակում կլինեն պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի, անվանի արվեստագետների հետ, ավարտական համատեղ ֆիլմի նկարահանում, մասնակցություն այլ ստեղծագործական նախագծերի։ Երիտասարդները յուրացնելու են սցենարիստի, ռեժիսորի, մոնտաժի ռեժիսորի մասնագիտությունները։
«Ծրագիրն առաջարկել է Գուժ Թադևոսյանը, որն այսօր ծրագրի ղեկավարն է, և մենք էլ սիրով համաձայնել ենք։ Մեզ համար այս ծրագիրը նաև շատ կարևոր է, քանի որ «Մի հերոսի պատմություն» խորագրով ֆիլմաշար ստեղծելու գաղափար ունեինք և որոշեցինք, որ հենց տղաները կարող են իրականացնել այդ գաղափարը ու կնկարեն իրենց ընկերների մասին»,- նշեց Արեենցը։
© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հիմնադիր Սուրեն Արեենցը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հիմնադիր Սուրեն Արեենցը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հիմնադիր Սուրեն Արեենցը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Նրա խոսքով` Հերոսների վերականգնողական քաղաքի միջոցով այլ կենտրոնների շահառուները, որոնք մասնակցել են արցախյան պատերազմներին, կկարողանան մասնակցել ծրագրին։
Տղաները պրակտիկայի ժամանակ կկարողանան տարբերանշաններ ու գովազդային տեսահոլովակներ պատրաստել այն ընկերությունների համար, որոնց շնորհիվ գործում է Հերոսների քաղաքը։

«Ընկերությունները պարտավորվել են, որ դրանից հետո աշխատանքի կընդունեն ծրագրի շահառուներին»,- ասաց կենտրոնի հիմնադիրը։

«Կինոդպրոց` առանց սահմանների» ծրագրի ղեկավար, կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց` քանի որ կինոարտադրության ոլորտը մասնագետների կարիք ունի, որոշել են ծրագիրն իրականացնել և բացը լրացնել երիտասարդներով։
© Sputnik / Aram NersesyanՍուրեն Արեենցն ու Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Սուրեն Արեենցն ու Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Սուրեն Արեենցն ու Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
«Դասընթացի ավարտին տղաները ստանալու են հավաստագրեր, սակայն մինչ այդ նրանք բոլորով մեկ միասնական ֆիլմ են նկարահանելու, որի միջոցով կդրսևորեն իրենց հմտությունները։ Ծրագրին մասնակցելու համար արդեն 20 հոգի է դիմել, նրանք բազային որոշակի գիտելիքներ ունեն կամ սիրում են արվեստը»,- ասաց Թադևոսյանը։
© Sputnik / Aram NersesyanԿինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանը Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Հերոսների վերականգնողական քաղաքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց, որ տղաներից շատերը կոտրված են, քանի որ կորուստներ են ունեցել, սակայն այսպիսով հնարավոր կլինի որոշ չափով վերականգնել նրանց ներաշխարհը։

«Հոգեբանական վերականգնմանը զուգահեռ, այս կենտրոնը հնարավորություն է ընձեռում, որ մեր երիտասարդները կարողանան ստեղծագործել, ապրել։ Այս դպրոցը շատ կարևոր է, և շատ կարևոր գաղափարներ կան, որ պետք է ֆիլմ դառնան։ Մենք Արցախի մասին պատմող կարգին ֆիլմ չունենք, ինչպես նաև մեր Ցեղասպանության, Վարդանանց պատերազմի մասին։ Հորդորում եմ մեր ապագա ռեժիսորներին մտածել, թե ինչպես կարելի է այդ ամենը հանրայնացնել»,- ասաց եպիսկոպոս Միրզախանյանը։

Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ ապագայում այս կինոդպրոցի ուսանողները կդառնան հայտնի ռեժիսորներ և աշխարհի առաջատար կինոընկերությունների գործիչներ։
© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի մեկնարկի ժամանակ (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Դասերն անցկացվելու են շաբաթական 3 անգամ, ամսական 10 ժամ, դասավանդելու են ոլորտի փորձառու մասնագետները, որոնք կինոարտադրության գործընթացում իրենց լուման են ներդրել ու փոխանցելու են իրենց փորձը։
Դասընթացի հիմնական բաղադրիչներն են` համառոտ ծանոթություն կինոյի պատմությանը, կինոլեզվի հիմունքներ, ծանոթացում կինոարտադրության գործընթացին` սցենարի զարգացում, ֆիլմի նախապատրաստական փուլ, նկարահանման փուլ, հետարտադրական փուլ, դիստրիբուցիա։
Ծրագիրն իրականացնում է «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Նման ծրագիր արվել է նաև Զինվորի տանը 2021 թվականին, որի հանդեպ բավական մեծ է եղել հետաքրքրությունը։ Ավարտին նկարվել է ֆիլմ, որը կոչվում է «Վերածնունդ», ու տղաները հանդես են եկել և՛ որպես ստեղծագործական խմբի անդամ, և՛ որպես ֆիլմի հերոսներ, որոնք պատմում են իրենց ապրածի, կյանքի շարունակության մասին։
Կենտրոնն այս տարի նախատեսում է նաև զուգահեռաբար մարքեթինգային դասընթացներ իրականացնել տղաների համար։
© Sputnik / Aram NersesyanԱզգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում մեկնարկեց «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագիրը (15 ապրիլի, 2022թ). Պռոշյան
Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ
Լրահոս
0