https://armeniasputnik.am/20220415/koronavirusajin-hivandutjan-yntacqy-hajastanum-40911423.html
8 նոր դեպք, 27 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
8 նոր դեպք, 27 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին օրվա տվյալները: 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T11:05+0400
2022-04-15T11:05+0400
2022-04-15T11:23+0400
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
համավարակ
հիվանդություն
մահ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/09/24834237_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f6b73bdcc326cb7439cf837a7a1269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 8-ով և դարձել 422 729: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։Տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։Հոկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները` նոյեմբերի 1- ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։ Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։2021թ.-ի դեկտեմբերի 17-ին հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/09/24834237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_066bb96e299e915a53192b2983f3fdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, համավարակ, հիվանդություն, մահ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում, համավարակ, հիվանդություն, մահ
8 նոր դեպք, 27 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
11:05 15.04.2022 (Թարմացված է: 11:23 15.04.2022) ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին օրվա տվյալները:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 8-ով և դարձել 422 729: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 008 մարդ (-19), կատարվել է 3 011 012 թեստավորում (+3 171), առողջացել են վարակվածներից 410 420-ը: Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ օրում չի փոխվել` 8 621։
Հիշեցնենք` 2020թ.-ի մարտի 16-ից
Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11-ը, երբ երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական գործունեության շատ տեսակներ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէր հուլիսի 1-ից։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին խստացրեց կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները`
նոյեմբերի 1- ից դիմակ դնելը պարտադիր դարձնելով նաև հանրային բաց տարածքներում։2020թ.-ի սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12-ից մինչև 2021թ.-ի հունվարի 11-ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվեց մինչև 2021թ.-ի հուլիսի 11-ը։ Հուլիսի 9-ին որոշվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը։
Նոյեմբերի 11-ի որոշմամբ էլ կարանտինը երկարաձգվեց մինչև 2022-ի հունիսի 20-ը։
2021թ.-ի դեկտեմբերի 17-ին
հայտարարվեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը կրկին վերացվում է։
2022թ.-ի մարտի 2-ին դիմակ դնելու
պահանջը վերացվեց նաև հանրային փակ տարածքներում` բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: