«Մոսկվա» հրթիռակիր հածանավը խորտակվել է փոթորկի պատճառով

© Sputnik / Иван Родионов / Անցնել ֆոտոբանկ«Մոսկվա» հածանավ
«Մոսկվա» հածանավ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
«Մոսկվա» հածանավ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հածանավի անձնակազմը տարհանվել է շրջակայքւմ գտնվող Սևծովյան նավատորմի նավերով:
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Մոսկվա» հրթիռակիր հածանավը, որը կմախքի վնասվածք էր ստացել, խորտակվել է փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել Է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

«Օդանավի պայթեցման ժամանակ կմախքը վնասած «Մոսկվա» հածանավը նշանակված նավահանգիստ քարշակելիս կորցրել է կայունությունը: Ծովային փոթորիկը նպաստել է նավի խորտակմանը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Ինչպես և հաղորդվել էր ավելի վաղ, հածանավի անձնակազմը տարհանվել է շրջակայքւմ գտնվող Սևծովյան նավատորմի նավերով:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը լուրջ վնասվածքներ է ստացել հրդեհի պատճառով, անձնակազմը տարհանվել է շրջանում գտնվող նավատորմի նավերով: Նախարարությունից հայտնել են, որ հրդեհի պատճառները պարզվում են։
Ավելի ուշ գերատեսչությունից պարզաբանել էին, որ հածանավը պահպանում էր լողալու ունակությունը, իսկ նրա հիմնական հրթիռային սպառազինությունը չէր վնասվել: Միջոցներ էին ձեռնարկվել հածանավը նավահանգստ քարշակելու համար։
Լրահոս
0