00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է եղել` ի պաշտպանություն Արցախի

Բաժանորդագրվել
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Տեղեկությունը` կից տեսանյութերով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի օգնական Լիլիթ Ասրյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը, Սևակ Խանաղյանի և Սոսի Խանիկյանի «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի» երգը։
Ակցիայի կարգախոսը Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» աքրոստիկոսն էր։
«Այսօր այս խոսքերն առավել քան արդիական են։ Ուրեմն` անհապաղ ի գործ, քանզի զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության լինելության հարցը։
Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին։ Այն հայրենիքին, որը բացի պատմականորեն մեզ պատկանելուց, պահվել է հազարավոր հայորդիների արյան գնով»,- գրել է Լիլիթ Ասրյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0