00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստոնեությունը չի սովորեցնում թշնամու առջև գլուխ ծռել, խաղաղություն մուրալ. Հայր Ասողիկ

© Sputnik / Aram NersesyanՄայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է երկրային և երկնային կյանքի ներդաշնակության մասին։ Նա նշել է եկեղեցի-պետություն համագործակցության պայմանները, խոսել հարևանների հետ «բարեկամության» մասին։

Երկրայինի և երկնայինի մասին

Մեր եկեղեցին երբեք անկարևոր չի համարել երկրային կյանքը, հավիտենական կյանքը սկսվում է այս աշխարհից, այս հայրենիքը, այս հողակտորը, որ Աստված պարգևել է մեզ, երկնքի արքայության նախաօրինակն է։ Եթե մենք մեր հայրենիքը չբարեզարդենք, չխնամենք, չպահպանենք, մենք երկնքի արքայություն չենք հասնելու։

Պատմությունն ու հայրերի տեսիլքները

Մեր հայրերը տեսիլք են ունեցել, որ մենք խաչի ճանապարհներ ենք անցնելու։ Մենք փոքրանալու ենք, մեր միջից շատ հուդաներ են դուրս գալու, շատ վասակներ ենք ունենալու, որոնք մեր տունը քանդելու են։ Մեր պատմությունը վկայում է, որ Տիգրանակերտներն ընկել են, երբ որ ներսից դռները բացվել են։ Բայց այդ ներսից դռներ բացողները ոչ միայն հայեր են եղել, այլև օտարազգիները, ովքեր հայկական հյուրընկալությամբ հաստատվել են մեր լեռնաշխարհում, բայց ծառայել թշնամիներին։
Պատմությունը մեզ իմաստություն է ուսուցանում։ Եվ եկեղեցին այն միակ ազգային կառույցն է, որն իմաստությունը խորապես վերլուծում և իր առաքելությամբ, իր պատգամներով տալիս է ճշմարտության ճանապարհը ժողովրդին, որպեսզի ազգ դառնա։ Եկեղեցու առաքելությունը ոչ միայն հոգու փրկությունն է, այլև ազգակերտումը։ Երկնքի արքայությունն այստեղից է սկսվում, մի՛ փնտրեք այն այստեղ կամ այնտեղ, այն մեր մեջ է, մեր ներսում։

Ժամանակն է ազգային ինքնության վերելքի

Եկեղեցի-պետություն հարաբերությունների մեջ եկեղեցին միշտ իր առաքելությունն իրականացրել է։ Բարեկամական հարաբերություններ է ունեցել ցանկացած իշխանության հետ։ Այսօր էլ նույնն է։ Սակայն շատ կարևոր է, որ եկեղեցին և պետությունը, որի իշխանությունը ժամանակավոր է, ունենան ազգակերտման, հայրենաշինության միևնույն տեսիլքը։ Մենք ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում կերտել, ինչպիսի՞ քաղաքացի՝ անդե՞մ, աննկարագի՞ր, ինքնություն չունեցո՞ղ, զուտ մարմնեղեն մի էա՞կ, կոսմոպոլիտ մեկի՞ն՝ ո՛չ։ Սա ընդունելի չէ երբեք։
Հայ անձը պետք է ունենա դավանանք, ինքնություն, հանձնառություն՝ պահպանելու իր նախնյաց ազգային արժեհամակարգը։ Սա պետք է լինի տեսիլքի, հավատամքի, հայեցակարգի հիմքը։ Եթե չկա այս հայեցակարգը՝ չի կարող լինել համագործակցություն։ Ուրեմն եկեղեցին իր բարոյական ճնշմամբ պետք է հասնի այն բանին, որ մտքի հեղափոխություն լինի, և այն ծառայի ազգային ինքնության վերելքին։

Եկեղեցին օգնում է յուրաքանչյուր մոլորյալի

Ժողովուրդն իր հավաքականության մեջ առաջնորդի կարիք ունի։ Եվ այդ առաջնորդներն անպակաս են եղել մեր պատմության ընթացքում։ Հիմա մի քիչ բարդ է...Այսօր եկեղեցին է հնչեցնում ազգային ինքնագիտակցության փրկարար ձայնը։ Ես ուրիշ ձայն չեմ լսում այսօրվա ժխորի մեջ։ Եկեղեցին պատրաստ է, ինչպես բոլոր ժամանակներում, իր անձը դնելու հայրենիքի զոհասեղանին, որպեսզի ազգը մնա ամբողջական իր ինքնության մեջ։
Հայ եկեղեցին միշտ սիրով պատրաստ է եղել օգնելու իր մոլորյալ, տկարացյալ զավակին՝ քաղաքացի, թե՛ պաշտոնյա։ Հիշենք ՍահակՊարթև հայոց կաթողիկոսի այն խոսքը, երբ մեր նախարարները գնում են նրա մոտ և ասում. «Մեր թագավորը մանուկ է, խակ է, չի կարողանում մեզ ճշմարտապես կազմակերպել։ Եկե՛ք գնանք Պարսից արքայից թագավորին խնդրենք, որպեսզի մեզ ճիշտ կառավարի»։ Սահակ հայրապետը պատասխանում է. «Ես իմ հիվանդ գառանը չեմ փոխանակի օտարի առողջ առյուծի հետ»։ Սրա մեջ խորը իմաստություն կա։ Թե եկեղեցին ինչպես է ընկալել պետությունն ու պետականությունը, և ինչպես է՝ իր ձեռքերը սփռելով, տեր կանգնել նույնիսկ իր հիվանդ գառնուկ իշխանավորին։

Հուդայի դաժան ճակատագիրն օրինակ է

Եկեղեցին և պետությունը պետք է միասնաբար գործեն։ Կան երևույթներ, ճշմարտություններ, որոնք չեն կարող ենթարկվել կամայական մեկնությունների։ Կա՛մ աջ կողմում ես, կա՛մ ձախ` չես կարող լարախաղաց լինել։ Եկեղեցին դա չի ընդունում։ Կա՛մ չարինն ենք, կա՛մ Աստծունը։ Ընտրությունը մերն է։

Ինչպես Հուդան՝ նյութական շահից դրդված, իր ընտրությունն արեց` գնաց ու մատնեց Քրիստոսին։ Վերցրեց այդ 30 արծաթը, ուրախացավ, բայց հետո ընկավ խորը հուսահատության մեջ, այնպիսի հոգեկան ողբերգություն ապրեց, որ կարծեց, թե իր գործած հանցանքը ավելին է, քան Աստծո սերն ու ողորմությունը։ Փոխանակ Պետրոս առաքյալի պես իր ուրացումը ողբալու և ներում հայցելու, գնաց և ինքնասպանություն գործեց։ Այս է ճակատագիրը բոլոր թերահավատների, մոլորյալների։

Սրա համար է, որ մենք կորցրեցինք շատ արժեքներ, կորցրեցինք հայրենիքի մեծ մասը, որովհետև մենք մեր շահի համար ենք ապրել, ներխմբակային, ներկուսակցական...

Եվ աստված մարդուն ստեղծեց իր պատկերով

Հայ մարդը, որպեսզի համապատասխանի Աստծո մտահաղացմանը, պետք է սիրի մեկ այլ հայ մարդու, պետք է սիրի իր հայրենիքը, Մայր եկեղեցին, չպետք է իրեն թույլ տա մեքենայի պատուհանից աղբը նետել... Սրանք տարրական արարքներ են։ Ավետարանն ուսուցանում է, եթե դու փոքրի մեջ հավատարիմ ես, ապա մեծի մեջ էլ հավատարիմ կլինես, որը կտրվի քեզ` ի դիմաց փոքրի մեջ ունեցած հավատարմության։
Այդ ամենի հիմքը պետք է սերը լինի, որն անշահախնդիր է, ինչպես որ Աստծո սերն է մարդու հանդեպ։ Աստված սիրում է բոլորին։ Եթե մենք կարող ենք օգնել մեր հավատակցին, շենացնել, չթալանել մեր երկիրը, բայց դա չենք անում՝ մենք մարդ կոչվելու իրավունք չունենք։ Մենք չունենք Աստծո պատկերն ու նմանությունը։

Միջազգային կառույցների անգործությունից մինչև հայրենիքի վերադարձ

Հայոց պատմությունը մեր թշնամու կողմից միշտ էլ եղծվել է, դեռևս խորհրդային տարիներից։ Այսօր էլ նույն չար կործանարար քաղաքականությունն են վարում։ Կուզեմ նշել, պատերազմի դադարից օրեր անց Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն Ամենայն հայոց վեհափառի հատուկ տնօրինությամբ ստեղծեց Արցախի հոգևոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, որը խնդիր ունի միջազգային ատյաններում ու հարթություններում այդ հարցը միշտ բորբոք պահելու։ Միջազգային կառույցներն անգործության են մատնված․ մինչև օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները՝ մեր թշնամու արգելքով, չեն գնացել և տեսել` այնտեղ ինչ է կատարվում։ Եվ դա չի էլ լինելու։
Բայց մեր խնդիրն է այդ ամենը միշտ բարձրաձայնել՝ ցուցահանդեսներով, կոնֆերանսներով, որպեսզի իրապես լինի «Անլռելի զանգակատուն»։ Սա հարցի լուծումը չէ, իհարկե։ Հարցի լուծումը հզոր Հայաստանի կերտումն է՝ գիտության, մշակույթի առումով, եթե մենք չունեցանք կրթված մասնագետներ՝ ո՛չ սոցիալապես, ո՛չ տնտեսապես, ո՛չ ռազմականապես, մենք չենք հզորանա։ Մեզ պետք են կրթյալ, նվիրյալ մասնագետներ, որպեսզի հզորացնելով, շենացնելով Հայաստանը՝ կարողանանք հասնել նաև ուժի այն բարձրակետին, որ հարկ եղած դեպքում ուժի պարտադրմամբ ազատագրենք մեր պատմական հայրենիքի հողատարածքները։

Տեսիլքի իրական ուժը

Այսօր հորդորում են ապրել իրականությամբ, լինել ռեալ։ Բայց առաջնորդվենք իրապաշտ հեռատեսությամբ, ինչպես սովորեցրել է մեզ մեր եկեղեցին։ Իբրև եկեղեցական, իբրև հայ մարդ իմ քարոզների ժամանակ միշտ ասում եմ, որ պետք է ապրել տեսիլքով։ Եթե մենք չունենանք պատմական միացյալ Հայաստանի սահմաններով վերականգնման տեսիլքը, եթե մենք սահմանափակվենք փոքրի մեջ, մենք չենք կարող պահպանել այս փոքրը։ Պիտի ունենանք մեծ Հայաստանի ձգտումը, որպեսզի կարողանանք հզորացնել այս փոքրիկ Հայաստանը` որպես սերմը մեծ Հայաստանի։
Չեմ ասում՝ նստենք թախտին, սպասենք բախտին։ Տեսիլքն այն ուժն է, այն զորությունն է, որը մարդուն մղում է աշխատանքի։ Եթե ես` իբրև եկեղեցական, երկնքի արքայության տեսիլքը չունենամ, որը իրական չէ նյութական այս աշխարհում, ես չեմ կարող քարոզել, չեմ կարող առաջնորդել։

«Բարեկամի» սուրը դեռ մեր սրտում է

Որևէ տեսակի բարեկամությունը միշտ լավ է։ Մենք հարևան ժողովուրդների հետ խնդիրներ ունենք։ Մինչև այդ խնդիրներն արմատապես չլուծվեն, մինչև արդարության տուրքը չհատուցվի, բարեկամությունը խեղկատակություն կլինի և զավեշտալի։ Ես չեմ կարող բարեկամանալ մեկի հետ, ով իմ սրտից սուրը տակավին դուրս չի քաշել։ Բարեկամություն կլինի միայն այն դեպքում, երբ լուծվեն արդարության բոլոր պահանջները, երբ լինի ճշմարտության հաղթանակ։ Բայց այսօր այդ հաղթանակը մեզանից շատ հեռու է։ Այսօր մենք դեռ չենք վերադարձրել մեր կորցրածը` ամեն առումով։

Եվ դրա համար կան մեղավորներ։ Իսկ ցանկացած մեղավոր պետք է ստանա իր արդար պատիժը։ Եվ մենք առաջին հերթին այս դիրքերից պետք է առաջնորդվենք։ Սա թշնամության քարոզ չէ, քավ լիցի։ Սա ընդամենը ձայն է հանուն արդարության։ Երբեք կեղծ սիրո դիմակներով բարեկամություն չխաղանք որևէ մեկի հետ։ Եթե բարեկամ ենք, ուրեմն շիտակ բարեկամություն պետք է անենք։ Եթե թշնամի ենք, ուրեմն ազնվական, ասպետական թշնամություն պետք է անենք։ Ինչպես որ եղել է մեր պատմության ընթացին։

Ստամոքսի և փորի համար բարեկամություն չպետք է անել։ Բարեկամություն պետք է անել այլ արժեքների հիման վրա, իսկ դրանք տակավին ձևավորված չեն։ Հակառակ այն բանի, որ մենք հարևան ժողովուրդներ ենք, ունենք պատմական խնդիրներ, մենք ունենք ժառանգության խնդիր։ Այս ամենը պետք է լուծել և արդար փոխհատուցում պահանջել, որից հետո կմտածենք, թե ում հետ լինել բարեկամ։

Կրթություն` ազգային ինքնության հենքի վրա

Երեխաները պետք է կրթվեն ոչ թե թշնամու հանդեպ ատելությամբ, այլ ազնվական արժանապատվությամբ։ Սերունդ, որը ունենա արդարության, ճշմարտության գիտակցություն։ Եթե դու սերնդին զրկես պատմական ճշմարտությունից, արդարությունից, եղծված պատմություն մատուցանես, թշնամուն բարեկամի հանդերձանքով ներկայացնես ու սերունդը դարձնես մի գառնուկ, որ պիտի գնա գլուխը դնի զոհասեղանին և թույլ տա, որ իրեն մորթեն, դա չեղավ զավակների կամ սերունդների դաստիարակություն։ Քրիստոնեությունը գառնուկներ չի բուծում, որ գնան ու թշնամու առջև գլուխը երկարեն։ Քրիստոնեությունը նաև սովորեցնում է․ սուր վերցնողը՝ սրից կընկնի։ Եվ այդպես եղել է դարեր շարունակ, և այդպես է այսօր։

Հայի մտքի, հոգու, բազկի ուժը

Ոմանք նենգաբար, ոմանք միամտաբար ասում են, որ քրիստոնեությունը մեզ մեղքության է տանում, քրիստոնեությունը մեզ թուլացնում է, մեզ ասում է՝ եթե թշնամիդ մի այտիդ հարվածում է, մյուս այտն էլ դեմ տուր։ Հայ եկեղեցու քրիստոնեությունը այդպես չի ուսուցանում։ Հայ եկեղեցու քրիստոնեությունն արտահայտվել էր Վարդանանց պատերազմով` հանուն հավատքի և հայրենյաց մղված մարտով, Սարդարապատի հերոսամարտով, որի ոգեշնչողը իրապես եղել է Հայոց կաթողիկոսը՝ Գևորգ V, մահապարտների գունդը առաջնորդել է Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը։
Նաև Արցախյան հերոսամարտով, որում եկեղեցականները եղել են իրենց զինվորական զավակների, եղբայրների կողքին։ Այդպես է լինելու միշտ։ Հետևաբար, հայ քրիստոնեությունը չի սովորեցնում թշնամու առջև գլուխ ծռել կամ բարեկամություն մուրալ։ Ո՛չ։ Հայ քրիստոնեությունը կերտում է ազնվական, արժանապատիվ հայի տեսակը, որը թշնամուն միշտ էլ պարտադրել է բարեկամությունն ու խաղաղությունը։ Բայց իր մտքի, իր հոգու, իր բազկի ուժով։ Քաջություն է սերմանել հայ քրիստոնեությունը։ Դրա համար էլ մեր ազգը քաջաբար կանգնել է իր բոլոր թշնամիների առջև։
Այդ տեսակի շնորհիվ է, որ մենք այսօր կանք, և կա Հայաստանը։ Եվ ես հավատում եմ, որ մեր մեջ կան այդ ազնվական հայերը, որոնք ի սեր Աստված Հայաստանը պահելու են իբրև հավիտենական Հայաստան։

Վերջին օրերը մո՞տ են

Մարդկության մաքրվելու ժամանակը եկել է Քրիստոսի Սուրբ ծնունդով, արդեն երկու հազար տարի այդ ժամանակը հաստատված է։ Բայց մենք չենք կարող ասել, թե աշխարհի վախճանը երբ է լինելու, քանի որ Քրիստոս ինքը դա Ավետարանում հստակորեն չասաց։ Պարզապես պատգամ տվեց Տերը` ասելով՝ միշտ արթուն եղեք և միշտ սպասեք, որովհետև չգիտեք, թե դա երբ է լինելու։ Որքան ժամանակը առաջանում է, որքան մենք գնում ենք պատմության հեռուները, այնքան վերջին օրերը մոտենում են։ Եվ կան նշաններ, և դրանք առավել առարկայական են դառնում։ Բայց որ ասենք՝ աշխարհի վերջը վաղն է, մեկ տարուց է, տասը տարուց է՝ որևէ մեկը իշխանություն չունի աստվածային տնտեսության մեջ և տիեզերքում նման գուշակություն անելու։ Մեզ տրված է Աստծո կողմից, իբրև արարածներ, միշտ արթուն և պատրաստ լինել։
Մեզանից յուրաքանչյուրի համար աշխարհի վերջը ցանկացած րոպե կարող է վրա հասնել։ Մենք չգիտենք րոպեներ, ժամեր անց մեզ հետ ինչ է տեղի ունենալու, պարզապես մենք ապրում ենք այն գիտակցությամբ, որ միշտ Աստծո հետ ենք և ցանկացած րոպե կարող ենք կանգնել Տիրոջ առջև։ Շատ ծանր է դա և, գիտե՞ք, ծանրությունը ինչից է գալիս՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք հոգեպես, մեր կյանքով մեր Արարչի առջև կանգնելու։ Բոլորս մարդ ենք՝ մեր մեղքերով, մեր տկարությամբ։ Ուստի բոլորս կարիք ունենք ապաշխարության, որպեսզի միշտ պատրաստ լինենք Տիրոջ առջև կանգնելու և արժանի դառնալու հավիտենական կյանքին, որը հեքիաթ չէ, առասպել չէ, այլ խիստ իրական է, ինչպես որ այս նյութական աշխարհը։

Եկեղեցականների հոգեփրկչական առաքելությունը սոցցանցերում

Չես կարող լինել միայն եկեղեցու սպասավոր, որովհետև մեր Հայ առաքելական եկեղեցին ամբողջացնում է համայն հայ ազգը՝ Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։ Հետևաբար, հայ եկեղեցականը նաև ազգային հասարակական գործիչ է։ Հայ եկեղեցականը պարտավոր է նաև մասնակից լինելու ցանկացած հասարակական, ազգային իրադարձության և իր ձայնը հնչեցնելու։ Ինչո՞ւ չէ, հարկ եղած դեպքում՝ նաև առաջնորդելու, եթե դա ծառայում է հայրենիքի և ազգի բարձրագույն շահերին։ Այդ պատճառով է նաև, որ մենք օգտվում ենք գիտատեխնիկական բոլոր նվաճումներից, ինչպես որ եղել է բոլոր ժամանակներում. Հայոց եկեղեցին երբեք գիտության հետ թշնամի չի եղել, ընդհակառակը՝ հայ հոգևորականը, հայ վարդապետը եղել է նաև գիտնական։
Դեռ VII-րդ դարում Անանիա Շիրակացին տիեզերագիտական այնպիսի տեղեկություններ է հաղորդել, որ գիտությունը դարեր շարունակ այդ ճշմարտությունը արտահայտել է։ Հայ եկեղեցին երբեք խարույկներ չի վառել և գիտնականներին չի հալածել, որովհետև գիտության աղբյուրն ինքն է եղել։ Գլաձորի համալսարանով, Տաթևի համալսարանով, վարդապետարաններով, Ալեքսանդրիայի, Պոլսի, Հռոմի, Անտիոքի գիտության կաճառներով վարդապետն է շրջել և եկել իր ազգին բարձրացրել։ Դրա համար էլ մեր մշակույթի, արվեստի բազմաթիվ տարրեր կան, որոնք հարազատ են, նույնական են համաշխարհային մշակույթին ու արվեստին։
Ազգն Աստծո թագավորությունն է, և դու այդ թագավորությունը պետք է բարով պահես, պետք է ծաղկեցնես, պետք է շենացնես։ Ես այլ առաքելություն, որպես հայ եկեղեցական, չունեմ։ Մարդկայնորեն, այո՛, երբեմն լինում են պահեր, երբ ինչ-որ դժվարություններից հուսահատված մտածում ես՝ ինչո՞ւ եմ ես այստեղ, ինչո՞ւ եմ ես այս խաչը տանում, երբ կարող էի ապրել մի այլ կյանքով։ Բայց հետո կանգնում են քո առջև քո եկեղեցու, քո ազգի մեծերը, և դու ամոթահար ես լինում և շարունակում ես նույն նախանձախնդրությամբ, նույն հավատարմությամբ քո հոգևոր առաքելությունը, որի նպատակը մեկն է՝ հոգու փրկություն և ազգի փառավորում։ Ազգի փառավորումը, հայրենիքի շենությունը Աստծո արքայության փառավորումն է։ Այս առաքելության առջև ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնել։ Նույնիսկ արյունահոսելով՝ մենք շարժվելու ենք առաջ։
Լրահոս
0