00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանր իրավիճակ է ստեղծվել. ՔԿ պաշտոնյան` համացանցով թմրանյութ վաճառելու մասին

© Sputnik / Aram NersesyanՀովհաննես Համբարյան
Հովհաննես Համբարյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Հովհաննես Համբարյան
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չունեին։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում համացանցը սկսել է օգտագործվել որպես տարատեսակ հանցագործությունների կատարման վայր, և այսօր համացանցով ոչ միայն վաճառում են թմրամիջոցներ, այլև պատվիրում են դրանց հումքն ու տեղում պատրաստում։
Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:

«Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և դրա արդյունքում ստեղծված ֆինանսական միջոցներն ու դրանց ազդեցությունը ստվերային տնտեսությունների վրա հանգեցրել են նրան, որ ծանր վիճակ է ստեղծվել բնագավառում։ Հիմնական պատճառը ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն է և այն, որ այսօր համացանցով հնարավոր է պատվիրել թմրամիջոցներ։ Իսկ դա բարդացնում է հանցագործի հետքերը հայտնաբերելը»,- ասաց Համբարյանը։

Իրականացրած քննչական միջոցառումների արդյունքում հայտնաբերված անձանց կամ խմբերի ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ կազմակերպված խմբերում ներգրավված անձինք հիմնականում չեն ճանաչում իրար։
«Թմրամիջոցն իրացնողն ու նրան այդ գործում օժանդակողները միմյանց հետ շփվում են համացանցում և իրար սկսում են ճանաչել, երբ մենք բացահայտում ենք քրեական գործը։ Այժմ սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել։ Բացի այդ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ թմրամիջոցները հայտնվելուց հետո շատ կարճ ժամանակում սկսում են շրջանառվել հասարակական վայրերում, ուսումնական հաստատություններում՝ ընդգրկելով հասարակության լայն շրջանակ»,- ասաց արդարադատության առաջին դասի խորհրդականը։
Նրա խոսքով` հիմնական թիրախը լինում են դեռահասները և երիտասարդները։ Լինում են դեպքեր, երբ անձն առանց տնից դուրս գալու կարող է պատվիրել, ստանալ առաքանի կամ ստանալ տեղեկություն, թե թմրամիջոցը որտեղ է տեղադրված ու համապատասխան գումարն ուղարկելուց հետո նախատեսված վայրից վերցնել այն։
Հովհաննես Համբարյանը հայտնեց, որ եթե նախկինում թմրամիջոցները ներկրվում էին սահմանահատումների միջոցով, ապա այժմ համացանցը միավորել է բոլորին։ Հնարավոր է առաքանիների միջոցով ներկրել թմրամիջոցներ` քողարկված տարբեր առարկաների մեջ, ինչպես նաև դեպքեր են գրանցվել, երբ թմրանյութի հումքը ներկրվում է և տեղում պատրաստվում։

Թմրամիջոց ներկրող կամ պատրաստող անձն իր Telegram ալիքով սկսում է դրանք իրացնել, մասնավորապես դրանք թաքցնում է հանրապետության տարբեր վայրերում, իսկ գումարը ստանալուց հետո գնորդին ասում դրանց գտնվելու վայրը։

ՀՀ քննչական կոմիտեում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում հայտնաբերվել են 6 կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30-ից ավելի Telegram ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 250 մլն դրամը, իսկ դրանց իրացման իրական շրջանառությունը գերազանցել է 700 մլն ՀՀ դրամը։ Քրեական գործի շրջանակում Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնք նախատեսված են եղել թմրանյութերի պատրաստման համար։
Թմրանյութերի իրացման համար հաճախ դպրոցների, գետնանցումների, մարդաշատ վայրերի պատերին գովազդվում են նշված Telegram ալիքները։
«Սույն քրեական գործով նշված հանցավոր խմբերից մեկում ներգրավված են 10 անձինք , որոնցից մեկը կալանավորված է, էջը կառավարող ամուսինների նկատմամբ հայտարարված է հետախուզում, որպես մեղադրյալ ներգրավված են նաև 4 կանայք, որոնցից մեկը ևս հանդիսացել է էջը կառավարող։ Նշված կանայք ընդամենը 20-25 տարեկան են»,- ասաց նա։
ՔԿ-ում քննվող քրեական գործերով արդեն իսկ հայտնաբերվել են 6 կազմակերպված խմբեր, որպես մեղադրյալ ներգրավվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ կանայք, որոնցից 16-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, ևս 2 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ի դեպ, թմրավաճառները գումարն իրենց էլեկտրոնային դրամապանակների վրա ստանում են կրիպտոարժույթով և հետագայում տարբեր խողովակներով կարողանում են դրանք տնօրինել։
Նշենք, որ Հայաստանում համացանցով թմրանյութերի վաճառքը սկսվել է իրականացվել 2015-16 թվականներից։
Լրահոս
0