00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախում շատ ճիշտ են հասկացել Փաշինյանի ելույթն ու նրա հղած ազդակները. Բաղդասարյան

Արցախում շատ ճիշտ են հասկացել Փաշինյանի ելույթը, նրա հղած ազդակները և ըստ այդմ էլ ակտիվացել են․ քաղաքագետ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը համաձայնեցված էր Արցախի նախագահի, վարչապետի, անվտանգության խորհրդի ու զինվորական ղեկավարության հետ։
Արցախում շատ ճիշտ են հասկացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, նրա հղած ազդակները, և ըստ այդմ էլ ակտիվացել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«ՀՀ վարչապետն ասում էր հենց այն, որ պետք է Արցախն իր հույսը կտրի Հայաստանից, և իրենք կարող են արցախահայությանն օգնել միայն ֆինանսապես ու նաև՝ ղարաբաղյան խնդրի մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելով»,- ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` սխալը ՀՀ վարչապետի դիրքորոշման մեջ է։
«Եթե Փաշինյանը խոսում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, ապա ընդհանրապես չպիտի հիշատակեր Արցախի կարգավիճակի հարցը, առավել ևս՝ խոսեր այդ հարցում նշաձողի իջեցման մասին, եթե հաշվի առնենք այն թեզը, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ և Ադրբեջանի հետ բանակցում է ընդամենը խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշեց քաղաքագետը։
Ըստ նրա` եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, ակտիվությունը փոխվում է, Հայաստանն ավելի պասիվանում է, ապա տրամաբանական է, որ պիտի Արցախի իշխանություններն ավելի ակտիվանան և ավելի ակտիվ ներկայացնեն իրենց դիրքորոշումը, առավել ևս, եթե Հայաստանի ու Արցախի իշխանությունների մոտեցումներում կան հակասություններ։

«Կարծում եմ, որ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը համաձայնեցված էր Արցախի նախագահի, վարչապետի, անվտանգության խորհրդի ու զինվորական ղեկավարության հետ։ Արայիկ Հարությունյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել այդ կապակցությամբ, և հստակ է, որ Արցախի իշխանությունները տվյալ հարցում միակամ են, նրանց դիրքորոշումն էլ դրա արդյունքն է»,- ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի խոսքով` եթե Արցախում հասկացել են, որ Հայաստանի հետ այլևս հույսեր չեն կապելու, ապա պետք է համախմբվեն ու փորձեն այլ մեխանիզմներով ապահովել արցախահայության անվտանգությունն ու մշտական բնակությունն Արցախում։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, մեկնաբանելով Արցախի խորհրդարանի հայտարարությունը, ենթադրել էր, որ արցախցի գործընկերներն ամբողջությամբ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթի բովանդակությունը։
Լրահոս
0