Ռայկինի թատերական դպրոցի ռեկտորին տնային կալանքի են ենթարկել

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցԴատավորի մուրճ
Դատավորի մուրճ - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
Դատավորի մուրճ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Մոսկվայի դատարանը տնային կալանքի է ենթարկել Բեմական արվեստի բարձրագույն դպրոցի (Կոնստանտին Ռայկինի թատերական դպրոց) ռեկտոր Անատոլի Պոլյանկինին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դատարանը բավարարել է Պոլյանկինի նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, որը ներկայացրել էր քննիչը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Պոլյանկինին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Ավելի վաղ ժողովրդական արտիստ Կոնստանտին Ռայկինը հայտարարել էր, որ ինքը դպրոցի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալու փուլում է, քանի որ ռեկտոր Անատոլի Պոլյանկինը լուծարել է այդ պաշտոնը։
Ռայկինի խոսքով՝ Պոլյանկինը ոչ մեկի հետ չի համաձայնեցրել դպրոցի կանոնադրությունը, որում նա ոչ մի իրավունք չի սահմանել ո՛չ գեղարվեստական ղեկավարի, ո՛չ էլ մանկավարժների համար, և միանձնյա հաստատել է այն։
Ռայկինն ասել էր նաև, որ Պոլյանկինը փորձել է դպրոցը գնել որպես անշարժ գույք, թեև դրա իրավունքը չունի:
Արտիստը նշել էր, որ դպրոցը տնտեսական ծանր վիճակում է, իսկ այն բարերարները, որոնք փող են տվել իր անվան պատճառով, երբ իմացել են, որ Պոլյանկինը վերաշարադրել է կանոնադրությունը, դադարեցրել են ֆինանսավորումը:
Լրահոս
0