Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կից դիտորդ կմնա. ԱԳՆ

© Photo : official site of MFA of RA ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի նիստ
ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի նիստ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանը կշարունակի պաշտպանել իր շահերն ու առաջնահերթությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին (ՄԻԽ) կից դիտորդի կարգավիճակում կկարողանա շարունակել մասնակցել աշխատանքներին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։
Նրա խոսքով` դիտորդի կարգավիճակը ՄԱԿ-ի հիմնական իրավապաշտպան մարմնի գործունեության վրա ազդելու բավական լայն հնարավորություններ է տալիս Ռուսաստանին։

«Այո՛, մենք չենք կարողանա մասնակցել քվեարկությանը, բայց մնացած հարցերում մեր հնարավորությունները համադրելի կլինեն ՄԻԽ անդամ պետությունների լիազորություններին։ Մենք շարունակելու ենք մեր նախաձեռնությունները, մասնակցելու ենք բանաձևերի նախագծերի շուրջ բանակցային գործընթացներին, ելույթներ ենք ունենալու և հայտարարություններ ենք անելու։ Այլ կերպ ասած`թեկուզ բարդացած պայմաններում, բայց կարողանալու ենք միջազգային հանրությանը հասցնել Ռուսաստանի դիրքորոշումը միջազգային հրատապ հարցերի շուրջ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ՄԻԽ-ում պաշտպանել իր շահերն ու առաջնահերթությունները, որոնցից ամենակարևորը եղել և շարունակում է մնալ մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության հարցերում կառուցողական իրավահավասար միջազգային երկխոսության ամրապնդումը։
Հիշեցնենք` Ռուսաստանն ապրիլի 7-ին վաղաժամամկետ դադարեցրեց իր լիազորությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն էր դադարեցրել ՌԴ-ի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդում։ ՄԱԿ-ում պարզաբանել էին, որ Ռուսաստանը կպահպանի իր տեղը խորհրդում, սակայն ձայնի և ելույթի իրավունք չի ունենա։
Լրահոս
0