00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնալու եմ այստեղ, չեմ գնալու․Վանեցյանը կոչ է անում գնալ Ազատության հրապարակ

© Photo : Social media of Arsen BabayanԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքացիների հետ զրուցում է Ազատության հրապարակում (17 ապրիլի, 2022թ). Երևան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քաղաքացիների հետ զրուցում է Ազատության հրապարակում (17 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
Վանեցյանի խոսքով՝ պետք է համախմբվել ու պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հանուն հայ մնալու։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Վերջին օրերին իշխանությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել այն ամբողջությամբ թշնամուն։ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ Ազատության հրապարակից հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ հիմա կրիտիկական պահ է, երբ այլևս հոդվածներով, ելույթներ ունենալով, «Ֆեյսբուքում» ստատուսներ գրելով որևէ բանի չենք կարող հասնել:
«Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները, տարածվող տեղեկությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, և արդեն հասնում ենք մի հանգրվանի, որ մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ։ Հասել ենք այն բանին, որ ամենաթանկը՝ կյանքը, հանուն ամենաթանկի՝ հայրենիքին տված, մեր նահատակված զինվորների մասին ասում են, որ այդ ամենը անիմաստ է եղել»,-ասաց նա:
Վանեցյանը բոլորին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ ու պայքարել հանուն Հայաստանի, Արցախի ապագայի, հանուն հայ մնալու։ Նա շեշտեց՝ ինքը մնալու է հրապարակում ու ոչ մի տեղ չի գնալու. պետք է համախմբել ու միասին պայքարել։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0