https://armeniasputnik.am/20220417/perui-ishkhanutjunnery-patrastvum-en-qimiakan-amvordzatum-mtcnel-brnabarvoghneri-hamar-40981850.html
Պերուի իշխանությունները պատրաստվում են քիմիական ամորձատում սահմանել բռնաբարողների համար
Պերուի իշխանությունները պատրաստվում են քիմիական ամորձատում սահմանել բռնաբարողների համար
Երկիրը ցնցվել է Չիկլայո քաղաքում երեք տարեկան աղջկա առևանգման և բռնաբարության դեպքից։ 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T12:18+0400
2022-04-17T12:18+0400
2022-04-17T12:37+0400
պերու
բռնաբարություն
երեխա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/11/40980914_0:12:1600:912_1920x0_80_0_0_aafd73e6aac17999d566f1303ba15427.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Պերուի կառավարությունը երեք տարեկան երեխայի բռնաբարության աղմկահարույց դեպքի ֆոնին ուսումնասիրում է երկրում բռնաբարողների համար քիմիական ամորձատում սահմանելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոյի գրասենյակը:«Երկիրը ցնցած՝ Չիկլայո քաղաքում երեք տարեկան աղջկա առևանգման և բռնաբարության նողկալի դեպքի կապակցությամբ հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոն հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է այնպիսի արմատական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, ինչպիսին է անչափահասների, դեռահասների ու կանանց բռնաբարողների նկատմամբ քիմիական պարտադիր ամորձատման կիրառումը, ինչպես դա արդեն արվում է աշխարհի այլ երկրներում», - նշված է հաղորդագրության մեջ:Այս շաբաթ հայտնի է դարձել Պերուի հյուսիս-արևմուտքում գտնվող Լամբաեկե շրջանի Չիկլայո քաղաքում 3-ամյա աղջկա առևանգման ու բռնաբարության մասին: Ինչպես հաղորդում է RPP ռադիոկայանը, կասկածյալը ձերբակալվել է։ Մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Comercio պարբերականը նշում է, որ վրդովված բնակիչները կոտրել են պատուհաններն ու դռները, ապա այրել լքված տունը, որտեղ առևանգողը մեկ օր պահել է երեխային:
պերու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/11/40980914_192:0:1408:912_1920x0_80_0_0_538b50b2cfe1105251801ea79034c11b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պերու, բռնաբարություն, երեխա
պերու, բռնաբարություն, երեխա
Պերուի իշխանությունները պատրաստվում են քիմիական ամորձատում սահմանել բռնաբարողների համար
12:18 17.04.2022 (Թարմացված է: 12:37 17.04.2022) Երկիրը ցնցվել է Չիկլայո քաղաքում երեք տարեկան աղջկա առևանգման և բռնաբարության դեպքից։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Պերուի կառավարությունը երեք տարեկան երեխայի բռնաբարության աղմկահարույց դեպքի ֆոնին ուսումնասիրում է երկրում բռնաբարողների համար քիմիական ամորձատում սահմանելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոյի գրասենյակը:
«Երկիրը ցնցած՝ Չիկլայո քաղաքում երեք տարեկան աղջկա առևանգման և բռնաբարության նողկալի դեպքի կապակցությամբ հանրապետության նախագահ Պեդրո Կաստիլյոն հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է այնպիսի արմատական միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, ինչպիսին է անչափահասների, դեռահասների ու կանանց բռնաբարողների նկատմամբ քիմիական պարտադիր ամորձատման կիրառումը, ինչպես դա արդեն արվում է աշխարհի այլ երկրներում», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ քրեական օրենսգրքում փոփոխություն մտցնելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։
Այս շաբաթ հայտնի է դարձել Պերուի հյուսիս-արևմուտքում գտնվող Լամբաեկե շրջանի Չիկլայո քաղաքում 3-ամյա աղջկա առևանգման ու բռնաբարության մասին: Ինչպես հաղորդում է RPP ռադիոկայանը, կասկածյալը ձերբակալվել է։ Մի քանի քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Comercio պարբերականը նշում է, որ վրդովված բնակիչները կոտրել են պատուհաններն ու դռները, ապա այրել լքված տունը, որտեղ առևանգողը մեկ օր պահել է երեխային: