00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այստեղ հասկացա՝ ես թուրք չեմ, ես հայ եմ. ինչպես Հայաստանն օգնեց գտնել կորցրած եսը

© Sputnik / Asatur YesayantsԳերմանահայ 18-ամյա Գրիգորը (կեղծանուն) կամավորական ծրագրով Հայաստանում է՝ իր ինքնությունը որոնելիս։ 3 սերունդների մեջ նա առաջինն է, որը եղել է Հայաստանում։
Գերմանահայ 18-ամյա Գրիգորը (կեղծանուն) կամավորական ծրագրով Հայաստանում է՝ իր ինքնությունը որոնելիս։ 3 սերունդների մեջ նա առաջինն է, որը եղել է Հայաստանում։ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
Ցեղասպանությունը միլիոնավոր հայ ընտանիքների ճակատագրեր փոխեց։ Նույնիսկ այն ընտանիքները, որոնց հրաշքով հաջողվեց կորուստներից խուսափել, միևնույն է՝ տարբեր այլ «եղանակներով» դարձան ցեղասպանության «զոհ»։
Հայաստանում ծանոթացա գերմանահայ մի երիտասարդի հետ, որը կամավորական ծրագրով գերմաներեն է դասավանդում հայկական դպրոցներից մեկում։ Այն, որ 18-ամյա տղան հայերեն չգիտի, ինձ այնքան էլ չզարմացրեց։ Խառնամուսնություններն օտար երկրում ուզած-չուզած հայկականի վրա իրենց հետքն են թողնում։ Բայց զարմացա՝ իմանալով, որ հայերեն չգիտեն նաև ազգությամբ հայ հայրը, պապն ու տատը։ Պարզվեց՝ Գրիգորը (անունը փոխված է) կամավորության համար Հայաստանը պատահական չի ընտրել` եկել է, որ հասկանա` ինքն ով է։
«Մայրս գերմանուհի է, հետևաբար, ես կիսով չափ գերմանացի եմ, միշտ իմացել եմ նաև, որ մյուս կեսս հայ է, որովհետև հայրս դա ինձ փոքրուց անընդհատ ասել է, ես նաև մկրտվել եմ հայկական ձևով, բայց անկեղծ պետք է լինեմ` երբեք այդ պատկանելությունը հստակ չեմ հասկացել, չեմ զգացել։ Ես ուզում էի հասկանալ՝ ինչու եմ հայ, որովհետև հայկական և թուրքական մշակույթների միջև բաժանումն էլ ինձ համար հստակ չէր...»։
Տղայի տատն ու պապը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքներից են։ Պապի ընտանիքին հաջողվել է փրկվել կոտորածից թուրք ընկերների օգնությամբ։ Նրանց ներկայացրել են իբրև իրենց ազգականներ, երկար ժամանակ ապաստան տվել իրենց տանիքի տակ։ Տատի ընտանիքին կորուստներից խուսափել չի հաջողվել։

«Տատիկս չի սիրում խոսել ցեղասպանության մասին։ Բայց իրենից մի քանի անգամ նույն պատմությունն եմ լսել։ Տատիկիս էլ իր տատիկն է պատմել, որ մի անգամ թուրք զինվորները եկել են իրենց գյուղ (Կեսարիայի գյուղերից մեկը), տարել եղբորը՝ պնդելով, թե անհանգստանալու բան չկա։ Մի քանի օր եղբոր մասին լուր չեն ունեցել, 2-3 օր հետո այս զինվորները հետ են եկել։ Թեպետ եղբոր մասին ոչ մի տեղեկություն չեն ասել, բայց տատիկիս տատը տեսել է, որ զինվորներից մեկն իր եղբոր հագուստով է, արդեն հասկացել է՝ եղբայրը սպանված է․․․»։

Տատի ընտանիքի ողջ մնացած անդամները հետագայում հաստատվել են Ստամբուլում, հենց այստեղ էլ ծնվել է տատը։ Սոցիալական ծանր պայմանների պատճառով տարիներ անց ընտանիքը ստիպված է եղել վերադառնալ գյուղ, որտեղ գոնե կարող էին հողագործությամբ, անասնապահությամբ օրվա հացը վաստակել։ Ցեղասպանությունից հետո գյուղի ժողովրդագրական պատկերն արդեն այլ էր․ չկային հայկական համայնք ու դպրոց, արդեն թրքաբնակ գյուղում միայն մի քանի հայ ընտանիք էր ապրում։ Տատը սկզբնական շրջանում տեղի դպրոց է հաճախել, որտեղ, սակայն, նրա հետ լավ չեն վարվել․ միանգամից մի քանի «թերություն» ուներ՝ հայ էր, աղջիկ էր ու խելացի էր։ Այդպես ստիպված է եղել դուրս գալ դպրոցից։
«Տատիկս փոքր ժամանակ շատ լավ հայերեն է խոսել։ Մի անգամ հարցրի՝ ինչո՞ւ հայերեն չգիտես, ասաց՝ որովհետև շատ վտանգավոր էր գյուղում հայերեն խոսելը»։
Անգամ չորս պատի ներսում վախեցել են հայերեն խոսել երեխաների հետ, արդյունքում լեզուն այս ընտանիքում աստիճանաբար մոռացվել է։ Հենց այս գյուղում էլ տատն ու պապն ամուսնացել են։
Ոճրագործները` ազգային հերոսներ, կամ ինչպես թուրքերը տիրացան հայերի ունեցվածքին
«Ես չգիտեմ՝ դա իսկական սեր է եղել, թե ոչ, ամուսնությունը շատ արագ է կազմակերպվել, երկուսն էլ շատ երիտասարդ են եղել՝ 17-18 տարեկան, ամուսնացել են, որովհետև հայ են եղել թրքաբնակ գյուղում»։
Գյուղում ծնվել է Գրիգորի հայրը, հետո կրկին Ստամբուլ են տեղափոխվել՝ այստեղ արդեն հրաժարվելով ազգանվան «յան» վերջածանցից։ 1970 թ․-ին Գրիգորի տատի կայացրած որոշումը բախտորոշ է դառնում ամբողջ ընտանիքի համար։ Որպես ժամանակավոր աշխատող մեկնում է Գերմանիա։

«Ես բազմաթիվ պատմություններ գիտեմ, որ ընտանիքի հայրն է սկզբում տեղափոխվում, հետո ընտանիքին է տանում, բայց այս դեպքում տատիկս է մենակ դա արել՝ ճանապարհ է ընկել բազմաթիվ թուրքերի հետ դեպի այն քաղաք, որտեղ հետագայում ես եմ ծնվել։ Տատիկս 4-5 տեղ աշխատելիս է եղել, որ ծայրը ծայրին հասցնի, մինչև որ պապս էլ հորս հետ Գերմանիա են եկել»։

Քանի որ հարազատներից շատերը մնացել են Ստամբուլում, նրանց միջոցով պահպանվել է նաև կապը Թուրքիայի հետ։ Հայրը, պապը, տատը, նաև Գրիգորն ու քույրը գիտեն թուրքերեն, հաճախ հյուրընկալվում են Ստամբուլում ապրող հարազատներին, նրանց հյուր ընդունում, մինչդեռ Հայաստանի հետ կապ այս ընտանիքը չի ունեցել։ Գերմանացի, հայ, թուրք․․․ Ինքնության որոնումների ճանապարհին էլ Գրիգորը գտել է կամավորության ծրագիր, բազմաթիվ դիմումներ ուղարկել, որոնցից մեկն ի վերջո ընդունվել է։
«Առաջին անգա՞մ ես Հայաստանում»,- հարցնում եմ ես։
«Այս Հայաստանում՝ այո՛»,- ժպտալով պատասխանում, ավելի ճիշտ՝ ինձ ուղղում է Գրիգորը։
Հայաստան գալուց առաջ, ասում է, արդեն սկսել էր հայերեն տառերը սովորել, ինքնաթիռում էլ երկար թռիչքի ընթացքում նույն գործով էր զբաղված։
Նա Կարապետ անունը փոխարինեց Լյութեր Ջորջով. ինչպես հայը ստեղծեց առաջին բանկոմատը
Առաջին հայերեն կարդացած բառը հիշում ու ծիծաղում է. «Գիշեր էր, շատ հոգնած էի, դեռ չէի գիտակցում, որ Հայաստան եմ հասել։ Նստեցի տաքսի, մի քիչ գնացինք, հայերեն տառեր տեսա, ոգևորված սկսեցի կարդալ․ «ֆլեշ»։ Ասացի՝ ես Հայաստանում եմ»։
Արդեն կես տարի է՝ այստեղ է։ Հիմա հաստատ գիտի՝ ինքը հայ է։ Ակտիվորեն հայերեն է սովորում, արդեն բավականին հաջողություններ ունի, ոչ միայն հայերեն կարդում է, այլև ամբողջական նախադասություններ կազմում։
«Մարդիկ այստեղ` Հայաստանում, շատ քաղցրարյուն են, շատ ջերմություն ունեն, շատ հյուրասեր են»,- իր հայերեն գիտելիքներն է շտապում ցույց տալ երիտասարդը։
Ամեն օր 1-2 ժամ հոր հետ խոսում է, պատմում իր հայաստանյան օրվա մասին բոլոր մանրամասնություններով՝ ուր գնաց, ինչ տեսավ, ում հանդիպեց, հայերեն ինչ բառեր սովորեց։ Շատ լուսանկարներ է անում ու հայրիկին ուղարկում։
«Իմ հայրն ամբողջ սրտով հայ է։ Թեպետ հայերեն չի խոսում, բայց ամեն օր հայերեն է սովորում (Ստամբուլում Գրիգորի հայրը մոտ մեկ տարի հայկական դպրոց է հաճախել, հայերեն սովորել, հետագայում հայերենը լրիվ մոռացել է), կարծում եմ ՝ ինչ-որ առումով ոգևորեցի իրեն, հիմա իրար հետ փորձում ենք հայերեն խոսել։ Կարծում եմ՝ ինքը հպարտ է ինձնով, որ ես արեցի այս քայլը` ինչ-որ առումով կարողացա կապել ընտանիքիս արմատների հետ։ Տատս ու պապս էլ են ինձնով հպարտ, պապիկս անընդհատ հարցնում է` Հայաստանում դեռ հայ աղջկա հետ չե՞մ ամուսնացել»,- ծիծաղելով պատմում է Գրիգորը։
Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր
Հուլիսին Գրիգորի ընտանիքը՝ հայրը, մայրն ու քույրը Հայաստան են գալու։ Ընտանիքի համար սա պատմական իրադարձություն է։ Ասում է՝ հայրը որոշել է մինչև հուլիս այնքան լավ սովորել հայերեն, որ Հայաստանում միայն հայերեն խոսի։

«Ես սիրում եմ թուրքական մշակույթը, ես ունեմ թուրք լավ ընկերներ Գերմանիայում, մենք ունենք ընկերներ Թուրքիայում, բայց ես հիմա գիտեմ՝ ես հայ եմ։ Ինձ թվում է՝ մամաս էլ է աստիճանաբար հայ դառնում,- կատակում է Գրիգորը,- հիմա քույրս է անցնում նրա միջով, ինչով ես եմ անցել՝ ինքնության որոնում։ Ասում է՝ ես չգիտեմ, թե ես ով եմ։ Հայրս ասում է՝ յուրաքանչյուր լեզու, որով խոսում ես, բանալի է դուռ բացելու համար։ Գիտե՞ք՝ լրիվ ուրիշ զգացողություն ու տրամադրություն է, երբ խոսում ես հայերեն, երբ ասում ես՝ «ցավդ տանեմ», «մեռնեմ ջանիդ», դու շատ բան ես հասկանում»։

Գրիգորը սիրում է ազատ օրերին երթուղայինով ճանապարհ գնալ, բացահայտել Հայաստանը, ասում է՝ հիմա շատ երջանիկ ու բավարարված է, որովհետև այստեղ իր մի մասը գտավ ու ամբողջական դարձավ։
Հ․Գ․ Հարցազրույցի վերջում Գրիգորին հարցնում եմ՝ ինչո՞ւ որոշեց այս ամբողջ պատմությունն անանուն պատմել։ Ասում է՝ այսօր Թուրքիայում այնքան վտանգավոր ու դժվար չէ հայ լինելը, ինչպես նախկինում էր, բայց պետք է հայրենասիրական պոռթկումներ չունենաս։ Եթե հանրային վայրերում թուրքերեն խոսես, ոչ մի խնդիր չի լինի։ Իսկ ինքն այս պատմության ընթացքում խոսեց Ցեղասպանության, թուրքական կառավարության վարած քաղաքականության մասին։ Իրենք Թուրքիայում հարազատներ ունեն, որոնց հյուր են գնում, ի վերջո, ապրում են Գերմանիայում, որտեղ միլիոնավոր թուրքեր կան։ Անանուն մնալն ապահովության համար է։ Վստահ է՝ թուրքերն այս պատմությունների մասին միշտ իմանում են՝ անկախ նրանից՝ որտեղ ու ինչ լեզվով են դրանք լույս տեսնում։
Լրահոս
0