00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՊԾ-ն կենթարկվի վարչապետին, պաշտոնանկ վարչապետն էլ գրասենյակ ու կենսաթոշակ կստանա

© Sputnik / Andranik GhazaryanԹիկնապահը՝ աշխատանքի պահին
Թիկնապահը՝ աշխատանքի պահին - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
ԱԱԾ-ի հեղինակած օրինագծերի փաթեթով մի շարք երաշխիքներ ու արտոնություններ են սահմանվում ՀՀ գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների համար։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՊՊԾ-ն առաջիկայում կարող է ենթարկվել ոչ թե ԱԱԾ-ին, այլ վարչապետին։ Ազգային անվտանգության ծառայության կազմում ներկայում գրասենյակի կարգավիճակ ունեցող պետական պահպանության ծառայության համար նոր կարգավիճակի առաջարկով հանդես է եկել հենց ԱԱԾ-ն։
Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային e-draft.am հարթակում այսօր հրապարակված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում ու հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթով ԱԱԾ-ն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության համակարգից և ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Նույն նախագծով սահմանվում է նաև, որ ՀՀ հատուկ պետական պաշտպանության ենթակա պաշտոնյաների պահպանությունը պետք է իրականացվի բացառապես ՊՊԾ-ի կողմից։
Ընդ որում, եթե այդ անձինք առերևույթ վարչական զանցանք կամ հանցագործություն են կատարում, պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է պաշտոնյային անհապաղ տեղեկացնել, որ նրա պահպանությունը կարող է կասեցվել, ապա այդ մասին անհապաղ զեկուցել ՊՊԾ պետին:
Վարչական զանցանք կամ հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունները կրկին կատարվելու դեպքում պահպանությունը կարող է դադարեցվել ծառայության պետի ներկայացմամբ ու վարչապետի որոշմամբ։
Մեկ այլ նորամուծություն ևս. նախագծի հեղինակներն առաջարկում են պահպանության ենթակա պաշտոնյաների ցանկում ավելացնել ԱԺ նախագահին, ինչպես նաև` նրա ընտանիքի անդամներին։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»,- սահմանված է նախագծում։
Առաջարկվում է նաև ԱԺ նախագահին ու նրա ընտանիքին հատկացնել անհատական բժիշկ, այնպես, ինչպես ներկայում տրամադրվում է ՀՀ վարչապետին ու ՀՀ նախագահին ու նրանց ընտանիքներին։ Եվ այդ ամենը` պետության հաշվին։
Օրինագծում չեն շրջանցել նաև ՀՀ պաշտոնաթող նախագահներին ու վարչապետերին։ Առաջիններին առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։
Ընդ որում, պաշտոնաթող վարչապետին ևս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ և վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։ Ի դեպ, եթե այդ ընթացքում աշխատավարձը բարձրանում է, կենսաթոշակը ևս պետք է վերահաշվարկվի։
Բացի այդ, պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչև 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը ևս նախատսվում է ապահովել պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։
Գործող օրենքներում այս ու մի շարք այլ փոփոխությունների ու լրացումների օրենսդրական փաթեթն առայժմ դրված է հանրային քննարկման։ Մայիսի 3-ից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը, այնուհետև` խորհրդարանի դատին։
Լրահոս
0