00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ում է հանդիպել ԱՄՆ դեսպանը, և ինչպես են սպասարկվում ՌԴ քաղաքացիները. ՀՀ ԿԲ–ի պարզաբանումը

© Sputnik / Andranik GhazaryanԵրիտասարդ մարդիկ անցնում են Հայաստանի Կենտրոնական բանկի շենքի մոտով։
Երիտասարդ մարդիկ անցնում են Հայաստանի Կենտրոնական բանկի շենքի մոտով։  - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի առևտրային բանկերը կարող են ազատորեն սպասարկել իրենց հաճախորդներին, եթե դա չի հակասում միջազգային իրավունքին, ՀՀ-ի ու գործընկեր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի օրենքներին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի հետ օրերս հանդիպել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ոչ թե առևտրային բանկերի ղեկավարները, ինչպես գրել էին լրատվամիջոցները։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ԿԲ-ից` պատասխանելով հիշյալ հրապարակումների վերաբերյալ մեր գրավոր հարցմանը։

«ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի և առևտրային բանկերի կառավարիչների միջև հանդիպումներ չեն եղել ԿԲ-ում կամ ԿԲ-ի մասնակցությամբ»,- նշել են ԿԲ-ից` հավելելով, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում երկրում գտնվող գործընկեր երկրների դեսպանների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանի հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` ամերիկացի դիվանագետի հետ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, Երևանի և Վաշինգտոնի միջև տնտեսական և ֆինանսական հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
«Հրապարակ» թերթը գրել էր, որ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին ԿԲ-ի շենքում հանդիպել է հայաստանյան առևտրային բանկերի ղեկավարների հետ։ Ըստ հրապարակման` ԱՄՆ-ի դեսպանը նրանցից պահանջել է չօգնել Ռուսաստանին, մասնավորապես՝ Հայաստան ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։
Ռուսաստանի քաղաքացիներին սպասարկելու վերաբերյալ հարցին ԿԲ-ն պատասխանել է, որ երկրի առևտրային բանկերն ազատ են հաշիվներ բացելու ու իրենց հաճախորդներին սպասարկելու հարցում, եթե նրանք կարող են ապահովել այդ գործարքների օրինականությունը և հաճախորդների պատշաճ ուսումնասիրությունը՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի։

«Դա նշանակում է, որ ՀՀ առևտրային բանկերը կարող են մերժել գործարքների սպասարկումը իրենց ներքին կարգերի համաձայն, եթե ունեն կասկածներ, որ տվյալ գործարքները կարող են խախտել Հայաստանի Հանրապետության, միջազգային կամ մեր գործընկերների, այդ թվում ՌԴ օրենսդրությունը, որը վերջին շրջանում բավական խստացվել է՝ ՌԴ-ից նկատվող կապիտալի արտահոսքի հետ կապված»,- պարզաբանել են ԿԲ-ից։

Կենտրոնական բանկը նաև հայտնում է, որ 2022 թվականի փետրվարի վերջից մինչև մարտի վերջ Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 000 քաղաքացիներ հաջողությամբ հաշիվներ են բացել ու անվճար սպասարկվել Հայաստանի առևտրային բանկերում։
Ավելի վաղ ԿԲ-ն Sputnik Արմենիային հայտնել էր, որ այդ նույն ժամանակահատվածում օտարերկրացիները, որոնց գերակշիռ մասը ՌԴ քաղաքացիներ են, Հայաստանում 27 000 բանկային հաշիվ են բացել։
Լրահոս
0