Որակավորում չունեցող ընկերությունները վերանորոգմանը չեն մասնակցի․ ԱԷԿ-ի փոխտնօրեն

© Sputnik / Asatur YesayantsԱԷԿ
ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին մրցույթը հաղթել է էներգետիկ աշխատանքների փորձ չունեցող մի ընկերություն, ուստի աշխատանքն անորոշ ժամանակով ընդհատվել է:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մասնագիտական որակավորում չունեցող ընկերություններն այլևս չեն ներգրավվի Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) վերանորոգման աշխատանքներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ատոմակայանի գլխավոր տնօրենի տեղակալ Մովսես Վարդանյանը։

Նա նշել է, որ ավելի վաղ կայանում բաց բաշխիչ սարքի կառուցման մրցույթը շահել էր տեղական մի ընկերություն, որն ամենացածր գինն էր առաջարկել: Այնուամենայնիվ, այդ ընկերության հետ պայմանագիր չի կնքվել, քանի որ պարզվել է, որ նախկինում այն ոչ մի կապ չի ունեցել նույնանման բնույթի էներգետիկ աշխատանքների հետ։

Բաց բաշխիչ սարքը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հանգույցն է, որտեղից ատոմակայանի էլեկտրաէներգիան մտնում է էլեկտրացանց։
Այսուհետ մրցույթներին մասնակցող բոլոր ընկերությունների համար որպես նախապայման կներկայացնեն անձնակազմի աշխատանքային փորձն ու որակավորումը: Բոլոր մրցույթները վերահսկելու են Վարդանյանն ու այլ փորձառու ինժեներներ։
Այժմ Բաց բաշխիչ սարքի (ԲԲՍ) կառուցման մրցույթը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Շարունակվում է աշխատանքը նախորդ մրցույթի շրջանակում կայանի սառեցնող աշտարակների վերանորոգման համար․այստեղ սառեցվում է գոլորշին, որը պտտեցնում է կայանի տուրբինը, վերածվում ջրի և կրկին ուղղվում դեպի տուրբինը։ Այդ աշխատանքների ավարտման ժամկետը դեռ հստակեցված չէ։
Հայաստանն ու Ռուսաստանը հուշագիր են ստորագրել ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցման վերաբերյալ
Այս աշխատանքներն ընթանում են ատոմակայանի կապիտալ վերանորոգման շրջանակում։ Խոշոր աշխատանքներից մնացել է միայն նոր դիզել-գեներատոր կայանի կառուցումը։ Այն պահուստային էլեկտրաէներգիա է ապահովում կայանի ներքին կարիքների համար, քանի դեռ ԱԷԿ-ը պլանային վերանորոգման փուլում է։

«Մրցույթների համար մենք պահանջելու ենք, որ ընկերությունում լինեն պատշաճ մասնագետներ, ընկերությունն աշխատանքային փորձ ունենա և ֆինանսապես կայուն լինի»,- նշեց Վարդանյանը:

Աշխատանքներն ընթանում են կապիտալ վերանորոգման շրջանակում, որը 2016-19 թվականներին իրականացվել է Ռուսաստանի կառավարությունից ստացված վարկով, իսկ 2019 թվականի վերջից իրականացվում է Հայաստանի պետական բյուջեի միջոցներով: Ընդ որում, ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը («Ռոսատոմի» դուստր ընկերությունն է) շարունակում է վերանորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն մնալ։
Լրահոս
0