00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«5165» շարժումը միանում է Ազատության հրապարակում նստացույց անող ընդդիմությանը

© Sputnik / Aram Nersesyan«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Շարժումն անժամկետ պայքար է սկսում և հստակ հիմնավորումներ ունի, թե ինչու Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «5165» շարժումը միանում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա և նստացույց անող ընդդիմությանը։ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Այսօր «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և միավորվում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, ներկա իշխանության հեռացման, Արցախը փրկելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ։ Բոլոր կուսակցություններին կոչ ենք անում հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքի առաջ էլ ունեք ձեր պարտքը»,- նշեց Տոնոյանը։

«5165» շարժումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա մերձավորներին իշխանությունից հեռացնելու մի քանի հիմնավորում ներկայացրեց։ Շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ կարևորագույն կետերից մեկն այն է, որ Փաշինյանը չի կատարել իր նախընտրական, այդ թվում՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների խոստումները։
© Sputnik / Aram NersesyanՄենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում «5165» շարժման ասուլիսի ժամանակ (19 ապրիլի, 2022թ). Երևան
Մենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում «5165» շարժման ասուլիսի ժամանակ (19 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Մենուա Սողոմոնյանը Ազատության հրապարակում «5165» շարժման ասուլիսի ժամանակ (19 ապրիլի, 2022թ). Երևան
«Իր նախընտրական ծրագրում նա գրել է, որ Հայաստանը երաշխավորելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ օրեր առաջ բոլորդ լսեցիք, որ նա ասաց, թե Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ-ն պետք է իջեցնի նշաձողը։ Նրա մերձավորներն էլ ասացին, որ Արցախը Ադրբեջանի կազմում ապագա ունի։ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հայտարարած հեղափոխության արժեքներին` ժողովրդավարությունը, համերաշխությունը, անվտանգությունը և այլն»,- նշեց Սողոմոնյանը։
Ըստ շարժման համահիմնադրի` արցախյան հարցի շուրջ դիվանագիտական անհաջողությունները և դիտավորյալ ձախողումները Փաշինյանը հիմա էլ փորձում է արդարացնել միջազգային հանրության կողմից իբր տեղի ունեցող ճնշումներով։
© Sputnik / Aram Nersesyan«5165» շարժման ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան
«5165» շարժման ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«5165» շարժման ասուլիսը Ազատության հրապարակում (19 ապրիլի, 2022թ). Երևան
Սողոմոնյանի խոսքով` Փաշինյանը արտակարգ և ռազմական դրության ժամանակ տապալել է պետական կառավարումը. համավարակի սկզբնական փուլում նրա վարած սխալ քաղաքականության պատճառով հիվանդանոցներում տեղ չկար, ու բազմաթիվ հայրենակիցներ չէին կարողանում նորմալ բուժում ստանալ, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զորահավաք հայտարարելու փոխարեն ձևավորվում էին 7 հոգանոց ջոկատներ, գյուղապետների գլխավորությամբ ջոկատներ էին կամավորագրվում, սեփական սաղավարտներով և զրահաբաճկոններով ներկայանալու կոչեր էին անում։
Նա անդրադարձավ նաև դատական համակարգին և ընդգծեց, որ Փաշինյանն ապօրինի վերահսկողություն է հաստատել հենց այդ ոլորտի նկատմամբ։
Հիշեցնենք՝ ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց քաղաքացիներին` կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նույն օրվանից նստացույց են անում նաև «Սև հովազ» ջոկատի անդամները։ Ապրիլի 18-ից Վանեցյանին են միացել 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը։ Վերջիններս անժամկետ հացադուլ են սկսել։
Լրահոս
0