00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ–ն մարտական գործողություններ վարելու նոր մեթոդների կներդնի. Շոյգու

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական զորքերի գործողություններն ու կիրառվող սպառազինության որակը ցույց են տալիս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սահմանված ԶՈւ զարգացման առաջնահերթությունների ճիշտ լինելը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է ապագայում ՌԴ ԶՈւ–ում մարտական գործողություններ վարելու նոր մեթոդների ներդրման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` ՊՆ–ի գործունեության ծրագրի հետևողական իրականացումը միտված է բանակի և նավատորմի հետագա զարգացմանն ու առաջատար ռազմական տեխնիկայով դրանց ապահովմանը։
«Բացի այդ, մարտական գործողությունները վարելու նոր մեթոդների ներդրումը թույլ կտա ավելի լավ հարմարեցնել զորքը զինված հակամարտության ժամանակակից պայմաններին», – ասել է նախարարը։
Մասնավորապես, Շոյգուն նշել է, որ կապի համակարգերի զարգացումը զորքերում գնում է հեռահաղորդակցության առաջատար տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի տարրերով։
«Դրանց կիրառումը արդեն իսկ թույլ է տվել տասնյակ անգամ կրճատել այնպիսի մեծ հեռահարություն ունեցող գերճշգրիտ զենքի համալիրների նշանառման ժամանակը, ինչպիսիք են «Կալիբրը» և «Կինժալը»», – ասել է նա։
ՊՆ–ն կշարունակի նաև ընդլայնել բանակի և նավատորմի մարտական հնարավորությունները։ Այսպես, օրինակ, Հարավային ռազմական օկրուգն այս տարի ավելի քան 3 հազար միավոր զենք և տեխնիկա կստանա, շահագործման կհանձնվի ռազմական ենթակառուցվածքների շուրջ 170 օբյեկտ։ Հյուսիսյաին նավատորմը կհամալրվի ավելի քան 500 միավոր ժամանակակից սպառազինությամբ, իսկ դրա առափնյա զորքերի ներուժը կավելանա 1.5 անգամ։
Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն ու օգտագործել սեփական նպատակների համար. Լավրով
«Այս ծրագրերի իրականացումը թույլ կտա փուլ առ փուլ ընդլայնել 14-րդ բանակային կորպուսի մարտական կազմը, գրեթե 1.5 անգամ բարձրացնել առափնյա զորքերի մարտական ներուժը` հուսալի պաշտպանություն և երկրի հյուսիսային սահմաններին ինքնիշխանություն ապահովելով», – ասել է Շոյգուն։
Բացի այդ, նախարարը հայտնել է, որ Հյուսիսային նավատորմում ռադիոլոկացիոն դաշտ կստեղծվի, կընդլայնվեն ԶՀՀ հնարավորությունները ՌԴ Արկտիկական գոտու օդային տարածքում վերահսկողություն իրականացնելու համար։
Ընդ որում, նրա գնահատմամբ, ռուսական զորքերի գործողությունները և կիրառվող սպառազինության որակը ևս մեկ անգամ ցույց են տալիս երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սահմանված ՌԴ զինված ուժերի զարգացման գերակայությունների ճիշտ լինելը:
Շոյգուն նաև նշել է, որ Վաշինգտոնն ու նրա վերահսկողության տակ գտնվող արևմտյան երկրներն ամեն ինչ անում են, որ ձգձգեն ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունը։
«Արտասահմանյան զենքի մատակարարումների աճող ծավալները ցույց են տալիս, որ նրանք մտադիր են սադրել Կիևի ռեժիմին պատերազմելու «մինչև վերջին ուկրաինացին», - ասել է նախարարը:
Նա հավելել է, որ ՌԴ Զինված ուժերը հետևողականորեն կատարում են ԼԺՀ-ու ԴԺՀ-ի ազատագրման ծրագիրը, զինծառայողները մարտական առաջադրանքներ կատարելիս արիություն ու հերոսություն են ցուցաբերում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։
Լրահոս
0