Էրդողանը պատրաստվում է զրուցել Պուտինի և Զելենսկու հետ. Չավուշօղլու

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկԷրդողանն ու Պուտինը
Էրդողանն ու Պուտինը - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Էրդողանն ու Պուտինը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ շփվում է Ռուսաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է բանակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք շարունակում ենք Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելու ջանքերը։ Նախագահ Էրդողանը մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել առաջնորդների հետ, ես էլ ակտիվ բանակցում եմ իմ գործընկերների հետ»,– ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 55-րդ օրը։
Մարտի 29-ին Ստամբուլում անցկացվեց ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Դրանց արդյունքում ՌԴ ՊՆ-ն որոշեց էականորեն կրճատել մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Կիևի մարզից ՌԴ զորքերը դուրս բերելու մասին, նշել էր, որ դա բարի կամքի ժեստ է բանակցությունների բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Լրահոս
0