00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկավոր է ռուս խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել. Փաշինյան

© Photo : press office of MoD of RFՌԴ խաղաղապահները Արցախում
ՌԴ խաղաղապահները Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան խնդրի լուծմանն ու ՌԴ խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցերին։
«Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում, իհարկե ապահովում է անվտանգությունը, բայց հարկավոր է դիտարկել, թե ինչ կարող ենք անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ տարածաշրջանի հիմնական քաղաքական խնդիրը ԼՂ կարգավորումն է ու հույս հայտնել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգում այդ հարցը ևս կքննարկվի։
«Իմ այցի օրակարգը շատ հագեցած է, բայց դրա մեծ մասը վերաբերում է հենց այդ հարցի շուրջ բանակցություններին»,– ասել է Փաշինյանը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Մոսկվա մեկնելուց առաջ ո՞ւմ է հանդիպել Փաշինյանը և ինչի՞ մասին են խոսել. «Իրավունք»
Լրահոս
0