00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իջևանի համայնքապետը թանկ ավտոմեքենա է գնել. «Հրապարակ»

© Sputnik / Евгений ЕпанчинцевToyota դիլերային կենտրոն Չիտայում
Toyota դիլերային կենտրոն Չիտայում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Բաժանորդագրվել
Իջևանի ավագանու նիստերի՝ հրապարակված արձանագրությունների մեջ ոչ մի խոսք չկա «Տոյոտա Պռադոյի» մասին։ Անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, և այն գրանցվի որպես համայնքային գույք։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Թերթի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

«Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ»,-գրում է «Հրապարակը»։

Թերթը հիշեցնում է, որ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն նաև ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, բայց նրանք մենակ չեն, ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները ևս սիրում են ծառայողական ճոխ ավտոմեքենաներ ունենալ, օրինակ՝ Իջևանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։
«Ուշագրավ է, որ Իջևանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, և, առհասարակ, 2020-ից այս կողմ որևէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որևէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել ևս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները»,- գրում է թերթը։
Նշվում է, որ Իջևանի ավագանու նիստերի՝ հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացված ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք չկա «Տոյոտա Պռադոյի» մասին։ Անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, և այն գրանցվի որպես համայնքային գույք։

«Հրապարակը» զանգահարել է Իջևանի քաղաքապետի մամուլի խոսնակին, որը նշել է, թե քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Քաղաքապետի խոսնակը չի պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, և ի՞նչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, նա հորդորել է հարցերն ուղղել գրավոր:

Վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից:
Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա կգնեն։ Ազգային ժողովը ձեռք կբերի Toyota ընկերության RAV 4 մոդելի մարդատար 3 ամենագնաց՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Կառավարությունը մեքենաները գնելու համար 54 մլն դրամ կտրամադրի։
Իսկ ավելի վաղ կառավարությունը 90 մլն դրամ էր հատկացրել ԱԺ նախագահին՝ նոր մեքենա գնելու համար. Սիմոնյանի համար ձեռք է բերվել նոր` «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա։
Լրահոս
0