Մեր երկկողմ օրակարգը շատ հագեցած է բոլոր ոլորտներում. Փաշինյանը` Պուտինին

© Sputnik / POOL / Անցնել ֆոտոբանկՆիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահը
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահը - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Ռուսաստանն առանցքային դեր ունի տարածաշրջանի կայունության ու անվտանգության ապահովման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական իմաստ ունի, քանի որ նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30–ամյակին։
Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում դինամիկան այսուհետ ևս ոչ միայն կշարունակվի, այլև ավելի արդյունավետ կդառնա։
«Մենք մշտապես շփման մեջ ենք` հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ունենում, քանի որ մեր երկկողմ օրակարգը շատ խիտ է բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությունով ու ռազմատնտեսական գործակցությամբ։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք արդյունավետ համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը առանցքային դեր ունի մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման հարցում»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հատուկ ընդգծեց նաև ՌԴ նախագահի եզակի դերը 2020թ–ին ԼՂ–ում ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման հարցում։
Խնդիրներ շատ կան. Պուտինն ասաց` ինչ հարցեր է քննարկելու Փաշինյանի հետ
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում է ունենալու նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Մոսկվա մեկնելուց առաջ ո՞ւմ է հանդիպել Փաշինյանը և ինչի՞ մասին են խոսել. «Իրավունք»
Լրահոս
0