00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Թափառող կենդանիների հարցում ճգնաժամային վիճակ է, քաղաքացին չգիտի՝ ում դիմի. կենդանապաշտպան

Թափառող կենդանիների մասով ճգնաժամային վիճակ է, քաղաքացին չգիտի՝ ում դիմել․ կենդանապաշտպան
Բաժանորդագրվել
Որոշ քաղաքացիներ անհանգստացած են. թափառող շները, թվում է` և՛ շատացել են, և՛ ավելի ագրեսիվացել։ Կենդանապաշտպան Նարե Արամյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է իրավիճակը։
Կենդանապաշտպան Նարե Արամյանն ասում է, որ քաղաքացիների զանգերի 50 և ավելի տոկոսը «911» համարին՝ վերաբերում են շրջակա միջավայրին և հատկապես թափառող կենդանիներին։ Վերջիններիս հարցով ճգնաժամային իրավիճակ է, և քաղաքացիները չգիտեն՝ ում դիմել։ Կենդանապաշտպանը գտնում է, որ թափառող կենդանիների խնդիրը գնալով ավելի է խորանալու, այնպես չէ, որ այսօր կա, վաղը չի լինելու։ Այս հարցով, Արամյանի կարծիքով, պարտադիր պետք է լինի կառավարությանն առընթեր մարմին, այլապես խնդիրը չի լուծվելու։
«Նախ պետք է հասկանալ՝ ինչպիսի հաշվարկային տվյալներից ենք ելնում, որպեսզի հասկանանք՝ թափառող կենդանիները շատացե՞լ են, թե՞ պակասել։ Երկրորդ հերթին պետք է հասկանալ՝ վարքաբանական տեսանկյունից որքանո՞վ են ստերջացված, պատվաստված կամ որևէ գործողության չենթարկված շներն իրենց տեղում և ի՞նչ քանակությամբ։ Այսինքն`դրա համար պետք են ուսումնասիրություններ»,- ասաց Արամյանը։
Վտանգ են դարձել մարդկանց համար. Շիրակի մարզպետն առաջարկում է լուծել թափառող շների հարցը
Կենդանապաշտպանը բացատրում է՝ նման ուսումնասիրությունների համար պետք է լինի հատուկ մարմին՝ հանձնախումբ, որը կկարողանա բոլոր այդ հարցերի պատասխանները տալ։
«Մենք տարիներ շարունակ աշխատում ենք այն ուղղությամբ, որ թափառող կենդանիների մասով կառավարությունը ստանձնի համահանրապետական և ոչ առանձին համայնքներում իրականացվող ծրագրեր, այդ թվում՝ գլխաքանակի կառավարման առանձին ուսումնասիրությամբ, և վերջապես ունենա այնպիսի մի հանձնախումբ, որը կկարողանա բոլոր այդ հարցերի պատասխանները տալ»,- նշեց Արամյանը։
Նրա խոսքով՝ որքան էլ քաղաքացիների բողոքները օբյեկտիվ թվան, դրանք իրականում մեծ մասամբ սուբյեկտիվ են։ Սրա համար էլ անհրաժեշտ է վիճակագրությունը, իսկ դրանով որևէ մեկը պետք է զբաղվի։

«Պետք է հասկանալ՝ ո՞վ է իսկապես տեսնում շատ քանակությամբ կենդանի, ո՞վ է տեսնում վտանգ, քանի՞ մարդու վրա են հարձակվել, քանի՞ կծման դեպք է եղել, քանի՞ անթրոպոզոոնոզ՝ մարդու և կենդանու համար ընդհանուր հիվանդություններ են եղել, և ովքեր են այդ խնդիրների պատասխանատուները, որ կատարել կամ չեն կատարել իրենց աշխատանքը»,- բացատրեց կենդանապաշտպանը։

Արամյանի տեսակետով՝ Երևան քաղաքում ստերջացման ծրագիրն իր դրական ազդեցությունը, իհարկե, ունեցել է, բայց միայն Երևանի խնդիրները լուծելով չէ։ Մի շարք այլ խնդիրներ կան հատկապես Երևանին մոտ գտնվող համայնքներում, հետևաբար, մայրաքաղաքում խնդիրը որևէ կերպ վերջնական չի կարող լուծվել՝ մինչև այն նույնպես չդիտարկվի համալիր հիմնախնդրի շրջանակում։
Այս պարագայում քաղաքացիների անհանգստությունների հասցեատերը, ըստ Արամյանի, միայն համայնքները, համայնքապետարանները, մայրաքաղաքի դեպքում՝ վարչական շրջանները կարող են լինել, գյուղական համայնքներում էլ վիճակը բոլորիս հայտնի է։
«Ստացվում է՝ այսպես թե այնպես, խնդիրը պետք է դրված լինի համայնքի վրա, այսօր բացի Երևանից, որևէ այլ համայնք չկա, որը լուծում է հիմնախնդիրը համակարգային միջոցով։ Դա տեղի չի ունենա, քանի դեռ կառավարությանն առընթեր միջգերատեսչական հանձնախումբ չկա՝ բոլոր կենդանատեսակների խնդրի լուծման հարցով։ Չկա կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքը, որի նախագիծը, արդեն 3 տարի է՝ ԱԺ-ում է, և մի շարք այդպիսի ռազմավարական խնդիրներ»,- հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ թափառող շների խնդիրը մի քանի պատճառ ունի. նախ, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, որը ստեղծվել է այն նպատակով, որ մասնագետները կարողանային ստերջացնել շներին ավելի շուտ, քան դրանք կհասցնեին բազմանալ՝ սկզբում արդյունավետ էր աշխատում, սակայն ինչ-որ փուլում որոշակի խնդիրներ առաջացան։ Ներկայում, ըստ քաղաքապետի, ՀՈԱԿ-ի տնօրենը փոխվել է, կառավարումն այլ կերպ կիրականացվի, այնտեղ մարդիկ կաշխատեն 4 հերթափոխով, որպեսզի շներին ավելի ակտիվ որսան ու ստերջացնեն։
Երկրորդ խնդիրը, ստերջացումից հետո, շների միգրացիան է, երբ կենդանիներն այլ քաղաքներից ու գյուղերից Երևան են գալիս։
Սարգսյանը նաև նշել էր, որ քաղաքապետարանը նաև մտադրություն ունի խոսելու պաշտպանության նախարարության հետ, որպեսզի որոշ թափառող շներ տրամադրի այդ գերատեսչությանը, որպեսզի սահմանին շներ լինեն։
Լրահոս
0