00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի «մուտանտ» տրոլեյբուսն ու «ժեշտի բժիշկները». ինչպես վարպետները 0-ից «Երազ» հավաքեցին

© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Բաժանորդագրվել
Երևանի փողոցներով արդեն մոտ 2 շաբաթ է՝ երթևեկում է նոր, գունեղ տրոլեյբուս։ Եռագույնով ներկված գեղեցկուհին արտասահմանից չի «ժամանել», ծնվել է տրոլեյբուսի պարկում՝ վաղուց արդեն շահագործումից դուրս եկած տրոլեյբուսների մասերից։
Տեսակով՝ հիբրիդ, բնավորությամբ՝ տրոլեյբուս, տեսքով՝ ջեյրան, անունն էլ՝ «Երազ»․ մոտ 2 տարի շարունակ տրոլեյբուսի պարկի աշխատակիցները հին, շահագործումից դուրս եկած ու մետաղակույտի վերածված տրոլեյբուսների մասերով նոր տրոլեյբուս հավաքեցին՝ լրիվ 0-ից։ Երևանյան տրոլեյբուսի պարկում 3 մակնիշների և տարբեր տարիների արտադրության տրոլեյբուսներ կան՝ «Ռենո», «Շկոդա», «ЛиАЗ»։ Վարպետները որոշեցին միավորել այս երեք մակնիշների ամենահաջողված ավտոմասերն ու նոր` հիբրիդային մակնիշ ստանալ։ Արդյունքում ֆրանսիականը, չեխականն ու ռուսականը միացան ու Հայաստանում «Երազ» դարձան։
© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցների արտադրված «Երազ» տրոլեյբուսը
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցների արտադրված «Երազ» տրոլեյբուսը - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցների արտադրված «Երազ» տրոլեյբուսը
Բայց սկսենք սկզբից...

Երևանյան տրոլեյբուսի լավագույն ժամանակները

Երևանի տրոլեյբուսի համակարգը բացվել է 1949 թվականի օգոստոսի 16-ին։ Մի քանի տարի անց էլ ձևավորվել է առաջին տրոլեյբուսային պարկը։ Երևանյան տրոլեյբուսի լավագույն ժամանակները 80-ականներն էին։ Այդ ժամանակ Երևանում կար տրոլեյբուսի 3 պարկ, յուրաքանչյուրում՝ մոտ 100 շարժակազմ։ Ամեն օր, ընդհանուր առմամբ, գիծ էր բաց թողնվում մոտ 270 շարժակազմ, որոնք աշխատում էին 20-ից ավելի երթուղիներով։
Այսօր Երևանում տրոլեյբուսային 5 երթուղի կա․ առաջին տրոլեյբուսը մայրաքաղաքի փողոցներում է հայտնվում առավոտյան 6։30-ից։ Այս պահի դրությամբ` շահագործվող տրոլեյբուսները, մեղմ ասած, շատ հին են։ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը համակարգում է 1995 թվականից, տնօրենի պաշտոնում` 2003-ից։
© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը դեպոյում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը դեպոյում
Ասում է՝ ամենաերիտասարդ տրոլեյբուսները ձեռք են բերվել 2007 և 2008թթ․, ռուսական «ЛиАЗ» են։ Դրանք արդեն 15-16 տարեկան են, մինչդեռ շահագործման համար 12 տարի է նախատեսված։ Այս «երիտասարդների» կողքին պատկառելի տարիքով տրոլեյբուսներ կան՝ 1978թ․ արտադրության «Ռենո» և 85-86թթ-ի «Շկոդա»։
© Sputnik / Asatur YesayantsՏրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Տրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Տրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
«Այս պահի դրությամբ ունենք ընդհանուր 51 շարժակազմ, որից գլորվող վիճակում, այսինքն՝ սարքին, 43-ն են»,- ասում է Երեմյանն ու շտապում ուրախ լուրն էլ հայտնել․ քաղաքապետարանը 10 նոր տրոլեյբուս է ձեռք բերելու։ Ժամկետներն ու այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։

Տրոլեյբուսային կուլիսներ

Պարզվում է՝ տրոլեյբուսների աշխատանքի համար հարյուրավոր մարդիկ ամեն օր, այսպես ասած, կուլիսների հետևում են աշխատում։
«Այս պահին՝ 248 մարդ»,- հստակեցնում է Հարություն Երեմյանը։
Քաղաքի տարբեր հատվածներում կան գործող 23 ենթակայաններ, որոնցում բարձր լարումը ցածրացվում է, ուղղվում, դառնում հաստատուն հոսանք, հետո էլեկտրալարերին է հաղորդվում։ Կան նաև այդ լարերը սպասարկող հատուկ բրիգադներ։

«Գետնի տակ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող կաբելներ ունենք խորհրդային ժամանակներում գցված, դրանք սպասարկող մարդիկ կան։ Ոչ ոք չի պատկերացնում այս աշխատանքի ծանրությունն ու բարդությունը։ Թվում է, թե տրոլեյբուս է, աշխատում է։ Հենց այս ամենից է, որ ասում են՝ տրոլեյբուսը թանկ հաճույք է, բայց սա մի հսկայական տնտեսություն է, որը կա, գործում է, այն պահպանել է պետք. եթե քանդվի, սա շատ դժվար կլինի վերականգնել»։

Ի դեպ, տրոլեյբուսը միայն Հայաստանում չէ, որ վնասով է աշխատում։ Այդպես է անգամ Եվրոպայում, որտեղ տրոլեյբուսի տոմսի միջին արժեքը մոտ 2 եվրո է։

Ու ծնվեց «Երազը»

Քանի որ երկար ժամանակ խոսք չկար նոր տրոլեյբուս ձեռք բերելու և պարկը թարմացնելու մասին, մտածեցին փորձել երկրորդ կյանք տալ հին տրոլեյբուսներից մի քանիսին։
«Մարդու մտքին տեղ լինի` ամեն ինչ էլ ստացվում է. սա լրիվ 0-ից են սկսել հավաքել»,- նոր տրոլեյբուսը ցույց տալով՝ ասում է էլեկտրոնիկայի մասնագետ Գարիկ Աբրահամյանը։
© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրոնիկայի մասնագետ Գարիկ Աբրահամյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Էլեկտրոնիկայի մասնագետ Գարիկ Աբրահամյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Էլեկտրոնիկայի մասնագետ Գարիկ Աբրահամյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
«Առաջամասն ու թափքը «Ռենո» են, հիմնական կմախքը «Շկոդա» է, որոշ բաներ էլ «ЛиАЗ»-ից ենք տեղադրել։ Ղեկը՝ «Ռենո», ղեկի «ուսիլիտելը»՝ «Շկոդա», կոմպրեսորը՝ «ЛиАЗ», շարժիչը՝ «Շկոդա», որոշ պահեստամասեր նոր ենք ձեռք բերել»,- հերթով-կարգով ներկայացնում է Երեմյանը։
«Ամեն մակնիշից ամենալավ, հաջողված մասն ենք վերցրել, կատարելագործված բան ենք ստացել»,- ասում է էլեկտրաեռակցող Նուբար Գրիգորյանը։
© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրաեռակցող Նուբար Գրիգորյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Էլեկտրաեռակցող Նուբար Գրիգորյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Էլեկտրաեռակցող Նուբար Գրիգորյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Դետալ առ դետալ հավաքված անհայտ մակնիշի այս տրոլեյբուսը վարպետները որոշել են անվանել «Երազ»։ Ասում են՝ իսկապես երազի նման մի բան էր նոր տրոլեյբուս ունենալը։
© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
«Մեզ համար այդ միտքը շատ կարևոր էր, որ մենք մեր քաղաքին մի բանով օգտակար լինենք»,- «Երազին» ջերմությամբ նայելով՝ ասում է էլեկտրաեռակցող Գառնիկ Ալեքսանյանը։
© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրաեռակցող Գառնիկ Ալեքսանյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Էլեկտրաեռակցող Գառնիկ Ալեքսանյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Էլեկտրաեռակցող Գառնիկ Ալեքսանյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Նոր տրոլեյբուսի ստեղծման գործին մեծ թիմ է մասնակցել։ Խելք խելքի են տվել, իրենց փորձն ու գիտելիքները գումարել, որ բռնած գործը հաջողություն ունենա։ Վարպետներն աշխատել են ազատ ժամերին՝ ընթացիկ աշխատանքներն ու պարտականությունները կատարելուց հետո։
© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
Հաճախ իրենց նախաձեռնությամբ նույնիսկ աշխատանքային ժամերից հետո են մնացել, որ երազն իրականություն դարձնեն։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել էին, արդյունքում աշխատանքն ավարտին հասցնելը 2 տարուց էլ ավելի տևեց։ «Երազի» առաջին ուղևորներն աշխատակիցներն էին․ նորածին տրոլեյբուսին բարի երթ մաղթեցին շամպայնով։
© Sputnik / Asatur YesayantsՏրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Տրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
Տրոլեյբուսներ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
«Ամենամեծ ուրախությունն էդ օրն ենք ապրել, որ մեր ջեյրանն իր սենյակից (արհեստանոցից, որտեղ հավաքում էին,- խմբ.) դուրս եկավ, գնաց ման գալու։ Հենց այդ օրը մեր աշխատանքի արդյունքը տեսանք։ Երեկոյան էլ ուրախ ընդունեցինք, տուն բերեցինք։ Ինքը երեխայի պես է, մենք էլ ժեշտի բժիշկներն ենք, ուրախանում ենք, որ բուժում ենք»,- պատմում է էլեկտրաեռակցող Եգոր Աղագուլյանը։
© Sputnik / Asatur YesayantsԷլեկտրաեռակցող Եգոր Աղագուլյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Էլեկտրաեռակցող Եգոր Աղագուլյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Էլեկտրաեռակցող Եգոր Աղագուլյանը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ դեպոյում
Այսօր «Երազը» Երևանում համար 15 երթուղին է սպասարկում։ Չի բացառվում, որ հիբրիդ տրոլեյբուսի ստեղծման փորձը կրկնեն։ Վարպետներն իրենց գործի հաջողությունից ոգևորված են. արդյունքը լավն է, ուղևորներն էլ գոհ են։ Ասում են՝ սիրում են իրենց աշխատանքը ու պատրաստ են անել ինչ իրենցից հասնում է, դեռ մի բան էլ ավելին, որ երևանյան տրոլեյբուսն ապրի ու էլի լավ ժամանակներ տեսնի։
© Sputnik / Asatur Yesayants«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2022
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ աշխատակիցները սեփական արտադրության «Երազ» տրոլեյբուսում
Լրահոս
0