00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը Բաքվի հետ հարաբերություններում ընտրել է ՌԴ-ի մոդերացիան. փորձագետ

Բաժանորդագրվել
Արցախի կարգավիճակի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցը, ըստ Ստեփան Դանիելյանի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև գլոբալ դիմակայության դաշտ է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանը համաձայնել է Ռուսաստանի միջնորդությանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի` Մոսկվա կատարած այցի արդյունքները։
Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախօրեին Մոսկվայում կայացել են նրա բանակցությունները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը 30 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել:
Հայտնի չէ, թե ինչի մասին են կողմերը խոսել փակ դռների հետևում, բայց հայ հասարակությանն առաջին հերթին հուզում են Արցախի հարցը և Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Բացի այդ, կարևոր է այն հարցը, թե արդյոք Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և արդյոք կարգավիճակի հարցը կապակցված կլինի դրա հետ։
Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել ԼՂ անվտանգության հարցի շուրջ
Մյուս կողմից, նշել է փորձագետը, Փաշինյանի և Պուտինի հայտարարության մեջ ամեն կերպ ընդգծվում է Ռուսաստանի առաջնային դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում:
«Տողատակում կարելի էր կարդալ Ռուսաստանի որոշակի դժգոհությունը՝ կապված մոդերատորի դեր խաղալու` Եվրոպական միության փորձերի հետ։ Եթե ելնենք համատեղ հայտարարության տեքստից, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պարտավորվում է նախապատվությունը տալ ռուսական մոդերացիային»,-ընդգծել է Դանիելյանը։
Ընդհանուր առմամբ` կարելի է որոշակի եզրակացություններ անել, եթե հետևենք Ռուսաստանի ղեկավարության՝ վերջին օրերին հնչեցրած խոսքերին։ Հայաստանից, ԵՄ-ից և ԱՄՆ-ից առաջարկներ են հնչում Արցախի հարցի վերջնական լուծման, խաղաղ բանակցությունների, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։
«Իսկ Ռուսաստանից անընդհատ հայտարարություններ են հնչում, որ դա երկարաժամկետ գործընթաց է։ Մոսկվայում ուղղակիորեն խոսում են այն մասին, որ Արցախի հարցը մյուս հարցերից՝ սահմանազատում, խաղաղ պայմանագիր, հաղորդակցությունների բացում, դուրս կմնա»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ այդ համատեքստում պայքար է ընթանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Փաշինյանը և Պուտինը պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ փոխգործակցությունը
Քաղաքագետի խոսքով՝ արևմտյան երկրները ցանկանում են վերջնականապես փակել հարցը, հույս ունենալով երկրորդ փուլում հասնել խաղաղապահների և, հնարավոր է, ռուսական ռազմակայանի դուրսբերմանը Հայաստանից:
Իսկ Ռուսաստանը հակադիր շահեր ունի. որքան ավելի երկար լինի գործընթացը, այնքան Մոսկվան ավելի երկար կպահպանի իր ներկայությունը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում։
«Այստեղ անկյունաքարային է Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդիրը գլոբալ աշխարհաքաղաքական հարցի է վերածվել»,-նշեց քաղաքագետը։
Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետները, նրա խոսքով, պարբերաբար խոսում են այն մասին, որ Ռուսաստանը չի լքի Հարավային Կովկասը, քանի որ դա նրա անվտանգության գոտին է։
Բանն այն է, որ եթե Թուրքիան ամրապնդվի այս տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, ապա հաջորդ փուլում Ռուսաստանի համար խնդիրներ կառաջանան Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Պովոլժիեում։ 19-րդ դարը ցույց տվեց, որ Թուրքիան և Մեծ Բրիտանիան լուրջ դեր են խաղացել Ռուսաստանի կովկասյան պատերազմներում։ Նման սցենարի դեպքում չի բացառվում, որ 21-րդ դարում պատմությունը կրկնվի։
Հիշեցնենք, որ մինչ Մոսկվա ժամանելը Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել Ադրբեջանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներդրումների ծրագիրը։
Լրահոս
0