https://armeniasputnik.am/20220420/grigvorjann-u-overchuky-haj-rusakan-arevtratntesakan-hamagvortsakcutjan-harcer-en-qnnarkel-41080012.html
Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային: 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T09:08+0400
2022-04-20T09:08+0400
2022-04-20T09:19+0400
հայաստան
ռուսաստան
մհեր գրիգորյան
ալեքսեյ օվերչուկ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/18/40115815_0:0:1600:900_1920x0_80_0_0_295a98b0a15d620cd835b5d066d5b37a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։«Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել էին հանձնաժողովի ստեղծման աշխատանքները սկսել մինչև 2021 թվականի վերջը:Մինչդեռ այս տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով:Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին սահմանազատման հարցում. ՊուտինԵվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հետագայում հայտարարություն էր տարածել` պարզաբանելով, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի` աշխատանքային խմբի մասին է` սահմանային հարցերը լուծելու, Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով: Ռուսաստանը Միշելի հայտարարության մեջ չէր հիշատակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/18/40115815_212:0:1412:900_1920x0_80_0_0_d6163169ec71f995fad2153235ee912b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, մհեր գրիգորյան, ալեքսեյ օվերչուկ
Գրիգորյանն ու Օվերչուկը հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել
09:08 20.04.2022 (Թարմացված է: 09:19 20.04.2022) Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մոսկվայում կայացել է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև
Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցրել էին հանձնաժողովի ստեղծման աշխատանքները սկսել մինչև 2021 թվականի վերջը:
Մինչդեռ այս տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով:
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հետագայում հայտարարություն էր տարածել` պարզաբանելով, որ խոսքը երկկողմ հանձնաժողովի` աշխատանքային խմբի մասին է` սահմանային հարցերը լուծելու, Երևանի ու Բաքվի միջև խաղաղ բանակցություններ սկսելու նպատակով: Ռուսաստանը Միշելի հայտարարության մեջ չէր հիշատակվել։