https://armeniasputnik.am/20220420/hajastani-ev-rusastani-mshakujti-bnagavarum-hamagvortsakcutjan-hushagir-e-stvoragrvel-41085509.html
Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
Վահրամ Դումանյանը հանդիպել է Օլգա Լյուբիմովայի հետ. անդրադարձ է կատարվել 2022-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T12:03+0400
2022-04-20T12:03+0400
2022-04-20T12:17+0400
հայաստան
ռուսաստան
վահրամ դումանյան
մշակույթ
հուշագիր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41085458_0:21:1280:741_1920x0_80_0_0_e421acfc34bfdda432fe4d5c571ecaf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ռուսաստանի մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից:Նշվում է, որ ՌԴ-ում գտնվող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Դումանյանը Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի շրջանակում:Դումանյանը ողջունել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում անցկացնել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում Հայաստանից դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:Հիշեցնենք, որ Դումանյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41085458_145:0:1133:741_1920x0_80_0_0_aee9611108ac94471a538ee474a62773.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահրամ դումանյան, մշակույթ , հուշագիր
հայաստան, ռուսաստան, վահրամ դումանյան, մշակույթ , հուշագիր
Հայաստանը և Ռուսաստանը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
12:03 20.04.2022 (Թարմացված է: 12:17 20.04.2022) Վահրամ Դումանյանը հանդիպել է Օլգա Լյուբիմովայի հետ. անդրադարձ է կատարվել 2022-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ռուսաստանի մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակութային համագործակցության հուշագիր է ստորագրվել, տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության
կայքից:
Նշվում է, որ ՌԴ-ում գտնվող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Դումանյանը Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի շրջանակում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2022 թ.-ին նախատեսվող «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը: Լյուբիմովան առաջարկել է ծրագրի բացումը կազմակերպել 2022 թ. հունիսի 10-ին, Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում: Նա հատկապես կարևորել է միջոցառմանը Կոմիտասի անվան պետական լարային քառյակի մասնակցությունը:
Դումանյանը ողջունել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում անցկացնել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:
Լյուբիմովան անդրադարձել է նաև մշակութային կրթության ոլորտում համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես ՌԴ մշակութային բուհերում Հայաստանից դիմորդներ ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Նա առաջարկել է նաև դիտարկել ՀՀ և ՌԴ առաջատար մասնագետների մուլտիմեդիա ցուցահանդեսներ և վարպետության դասեր կազմակերպելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Դումանյանը երեկ հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: