00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Համաճարակաբանը կարծում է՝ հիմա խթանիչ պատվաստումների կարիքն այնքան էլ չկա

Համաճարակաբանը կարծում է՝ հիմա խթանիչ պատվաստումների կարիքն այնքան էլ չկա
Բաժանորդագրվել
Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային իրավիճակի մասին։
Այժմ Հայաստանում մեծ քանակով խթանիչ դեղաչափեր ստանալու կարիք չկա, «Օմիկրոնի» ալիքը բավականին մեծ էր ու բնակչության մեծ մասին ընդգրկեց, հետևաբար բնական իմունիտետն ավելի արդյունավետ կլինի։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով պատվաստումների շարունակականության անհրաժեշտության մասին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ այժմ ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։
Հովհաննիսյանը նշեց, որ հիմա համաճարակը նվազման բավականին լուրջ միտում ունի, ու եթե որևէ արտառոց բան չլինի՝ Հայաստանում կորոնավիրուսի աճ չի լինելու։
«Ինձ թվում է՝ ԱՆ ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ հիմա ունենք մեծ քանակի պատվաստանյութեր, որոնք ներմուծվել են, և նրանք չեն կարողանում դա սպառել, պատվաստանյութերի ժամկետներն անցնում են, դրա համար պատվաստումների քարոզարշավ են անում»,- ԱՆ հայտարարությունը մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Խոսելով այն մասին, որ չնայած ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակման նվազում կա, այնուամենայնիվ, որոշ երկրներում նորից խստացումներ են սկսվել, Հովհաննիսյանն ասաց, որ իրավիճակը, իրականում, տարբեր երկրներում տարբեր է․
«Թեպետ նոր դեպքեր կան, բայց մարդկանց վարակվածության մակարդակը կախված է, թե մինչ այդ ինչպիսի զսպողական մեխանիզմներ են օգտագործվել։ Հետևաբար, այն երկրները որոնք ժամանակին շատ են զսպել, հիմա էլի կարող է իրենց մոտ շարունակվի համաճարակը։ Մեզ մոտ քանի որ ոչինչ չի զսպվել, բնակչությունը բնական ճանապարհով վարակը տարել է, հետևաբար կարծել, որ մեզ մոտ էլ նույն ընթացքը կունենա, ինչպես այն երկրներում, որտեղ ժամանակին զսպել են, սխալ կլինի։ Տարբեր իրավիճակներ են»,- նշեց համաճարակաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ այժմ ամեն մարդն ինքը պետք է հասկանա՝ իրեն խթանիչ դեղաչափ պե՞տք է, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր վարակվել են, ունեն բնական իմունիտետ, իսկ դա ավելի երկարատև ու արդյունավետ է, մոտ 12-15 ամիս կարող է դիմանալ։ Այն մարդիկ, որոնք հիվանդացել են, կարիք չունեն պատվաստման, կարծում է Հովհաննիսյանը, հատկապես՝ երեխաները ու երիտասարդները, իսկ եթե ռիսկի խմբերի անձինք դեռ չեն վարակվել, նրանք կարող են պատվաստվել։
QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան
Հիշեցնենք՝ ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրել:
Ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 152 657 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 1 120 804, երկրորդ դեղաչափ` 987 513, բուստեր` 41 187:
Լրահոս
0