https://armeniasputnik.am/20220420/iraqum-turqiaji-gvortsvoghutjan-hetevanqvov-400-qurd-zinjal-e-shrjapakman-mej-hajtnvel-zlm-41090380.html
Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ զինյալ է շրջափակման մեջ հայտնվել․ ԶԼՄ
Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ զինյալ է շրջափակման մեջ հայտնվել․ ԶԼՄ
Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T13:20+0400
2022-04-20T13:20+0400
2022-04-20T13:21+0400
թուրքիա
իրաք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/12/41014315_0:167:1600:1067_1920x0_80_0_0_11b6d2ac5c0e07cbcf73f89bf4fa1646.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններում մի քանի դիրք են գրավել, իսկ «Ճանկ» գործողությունների շղթայի հետևանքով մոտ 400 քուրդ զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ Sabah թերթը։Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ գործողության մեկնարկից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 26 ակտիվիստ է սպանվել։ Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։ Ցամաքային ուժերին աջակցում են հարվածային ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։Իրաքի հյուսիսում ՔԱԿ զինյալների դեմ նոր գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերն օգտագործում են ավելի քան 3 տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ուղղաթիռներ ու F-16 կործանիչներ։ Մինչ օրս Թուրքիան պաշտոնապես հայտնել է առնվազն 2 թուրք զինծառայողի սպանվելու մասին։Հիշեցնենք` Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում «Ճանկ» կոչվող գործողությունների շղթան սկսել է 2019թ․ մայիսից։ Մինչ օրս իրականացվել է 8 ռազմական գործողություն։ «Ճանկ-փական» գործողությունը սկսելու մասին Թուրքիան հայտարարեց ապրիլի 18-ին։Թուրքիան վստահեցնում է, որ իր գործողություններով պայքարում է ահաբեկիչների դեմ և անվտանգության գոտի ստեղծում Իրաքի հետ սահմանին։ Իրաքի ԱԳՆ-ն ապրիլի 19-ին Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել ռազմական գործողություն սկսելու համար։
թուրքիա
իրաք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/12/41014315_91:0:1514:1067_1920x0_80_0_0_3a9455ac08abf357fd0bc4b334326799.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, իրաք
Իրաքում Թուրքիայի գործողության հետևանքով 400 քուրդ զինյալ է շրջափակման մեջ հայտնվել․ ԶԼՄ
13:20 20.04.2022 (Թարմացված է: 13:21 20.04.2022) Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերը, այդ թվում՝ հատուկջոկատայինները, Իրաքի հյուսիսային քրդաբնակ Զապ, Ավաշին-Բասիան և Մեթինա շրջաններում մի քանի դիրք են գրավել, իսկ «Ճանկ» գործողությունների շղթայի հետևանքով մոտ 400 քուրդ զինյալներ շրջափակման մեջ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական իշխանամետ
Sabah թերթը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալով՝ գործողության մեկնարկից ի վեր Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 26 ակտիվիստ է սպանվել։ Թուրքական հատուկ նշանակության ջոկատների ստորաբաժանումները տեղակայված են ՔԱԿ ջոկատների նահանջի հնարավոր ուղիներում։ Ցամաքային ուժերին աջակցում են հարվածային ուղղաթիռներն ու անօդաչու սարքերը։
Իրաքի հյուսիսում ՔԱԿ զինյալների դեմ նոր գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերն օգտագործում են ավելի քան 3 տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ ուղղաթիռներ ու F-16 կործանիչներ։ Մինչ օրս Թուրքիան պաշտոնապես հայտնել է առնվազն 2 թուրք զինծառայողի սպանվելու մասին։
Հիշեցնենք` Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսում «Ճանկ» կոչվող գործողությունների շղթան սկսել է 2019թ․ մայիսից։ Մինչ օրս իրականացվել է 8 ռազմական գործողություն։ «Ճանկ-փական» գործողությունը սկսելու մասին
Թուրքիան հայտարարեց ապրիլի 18-ին։
Թուրքիան վստահեցնում է, որ իր գործողություններով պայքարում է ահաբեկիչների դեմ և անվտանգության գոտի ստեղծում Իրաքի հետ սահմանին։
Իրաքի ԱԳՆ-ն ապրիլի 19-ին
Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել ռազմական գործողություն սկսելու համար։