https://armeniasputnik.am/20220420/nikvol-pashinjany-mvoskvajum-ajcelel-e-anhajt-zinvvori-hushahamalir-41086451.html
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
ՀՀ վարչապետին ուղեկցել են Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վահրամ Դումանյանը և պատվիրակության այլ անդամներ։ 20.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-20T12:18+0400
2022-04-20T12:18+0400
2022-04-20T13:48+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մոսկվա
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41089563_0:0:1920:1080_1920x0_80_0_0_acfd02b509189f3956970b27b640e158.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր։Նա ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:Վարչապետին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարար Վահրամ Դումանյանը և պաշտոնական պատվիրակության այլ անդամներ։Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։Ապրիլի 20-ին նախանշված են ՀՀ վարչապետի հանդիպումները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ:Հայտնի է` ինչ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/04/14/41089563_386:0:1826:1080_1920x0_80_0_0_979dcfdec791ee2ce1672e6687cc9ec5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, նիկոլ փաշինյան, մոսկվա, տեսանյութ, տեսանյութեր
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
12:18 20.04.2022 (Թարմացված է: 13:48 20.04.2022) ՀՀ վարչապետին ուղեկցել են Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վահրամ Դումանյանը և պատվիրակության այլ անդամներ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր։
Նա ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարար Վահրամ Դումանյանը և պաշտոնական պատվիրակության այլ անդամներ։
Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ
հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին նախանշված են ՀՀ վարչապետի հանդիպումները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ: